Կոնվերս Բանկը MONEY GRAM-ի հետ համատեղ ակցիա է սկսում

26.08.2010 15:40
Կոնվերս Բանկը MONEY GRAM-ի հետ համատեղ ակցիա է սկսում

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն, MONEY GRAM միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ, սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը կազմակերպում է ակցիա: Ակցիային կարող են մասնակցել MONEY GRAM դրամական փոխանցումների համակարգով գումար փոխանցող և ստացող հաճախորդները։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն մամուլի ծառայությունից, ակցիան իրականացվելու է երկու մասով. առաջին` ակնթարթային շահում (քարտի պաշտպանիչ շերտի տեղում ջնջում), երկրորդ` քարտերի ամսական խաղարկություն (գլխավոր մրցանակ): Միաժամանակ ակնթարթային շահումին կարող է մասնակցել այն անձը, ով կիրականացնի 200 (երկու հարյուր) ԱՄՆ դոլարից կամ 200 (երկու հարյուր) եվրոյից մինչև 999 (ինը հարյուր իննսունինը) դոլարի կամ 999 (ինը հարյուր իննսունինը) եվրոյի գործարք , կստանա պաշտպանիչ շերտով մեկ քարտ այն անձը, ով կիրականացնի 1000 (հազար) ԱՄՆ դոլարի կամ 1000 (հազար) եվրոյի գործարք, կստանա պաշտպանիչ շերտով երկու քարտ 1000 (հազար) ԱՄՆ դոլարից կամ 1000 (հազար) եվրոյից ավել յուրաքանչյուր 500 (հինգ հարյուր) ԱՄՆ դոլարի կամ 500 (հինգ հարյուր) եվրոյի գործարք կատարելու դեպքում կտրվի լրացուցիչ քարտ: Պաշտպանիչ շերտով քարտը կարող է պարունակել մրցանակ` 3000 (երեք հազար) ՀՀ դրամ (ակնթարթային մրցանակ):

Քարտերի ամսական խաղարկությանը կարող են մասնակցել շահած և չշահած պաշտպանիչ շերտով քարտերը յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել ամսական խաղարկությանն այնքան անգամ, որքան որ ունի պաշտպանիչ շերտով քարտ յուրաքանչյուր խաղարկության արդյունքում կընտրվի միայն մեկ հաղթող:

Հիշեցնենք, որ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ավելի վաղ մի շարք այնպիսի ակցիաներ և վիճակահանություններ  է անցկացրել, ինչպիսին է «Կոնվերս Visa Boom» բոնուսային ակցիան, «Գարուն ակցիան կանանց համար, MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ ակցիան, «Թեժ ամառ» և «Բազմապատկեք ներդրված գումարները» ակցիաները և այլն։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1993 թ.-ի դեկտեմբերի 20-ին, 2007 թ.-ի փետրվարից 95 տոկոս մասնաբաժնով բանկի սեփականատերն է արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը: Մնացած հինգ տոկոսը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն:

Կոնվերս Բանկն այժմ ունի 25 մասնաճյուղ, որոնցից 12-ը գործում են մայրաքաղաքում:

Այժմ բանկը տրամադրում է VISA (Electron, Classic, Business, Gold, GIFT, MINI) համակարգի և ArCa Classic վճարային քարտեր (1 դոլարը- 377,61 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև