Օգոստոսին գնաճը Հայաստանում, հուլիսի համեմատ, կազմել է 1,3 տոկոս. վիճակագրություն

31.08.2010 17:05
Օգոստոսին գնաճը Հայաստանում, հուլիսի համեմատ, կազմել է 1,3 տոկոս. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարվա օգոստոսին  Հայաստանում, հուլիսի համեմատ, 1,3 տոկոսանոց գնաճ է գրանցվել, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:

Վիճակագրական տվյալների համաձայն, օգոստոսին, հուլիսի համեմատ, գրանցվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը) գների 2,3 տոկոսանոց, ոչ պարենային ապրանքների՝ 0,1 տոկոսանոց, իսկ ծառայությունների ոլորտի սակագների 0,2 տոկոսանոց աճ։

Պետբյուջեի համաձայն, 2010 թ.-ի վերջին Հայաստանում գնաճը ծրագրված է 4 տոկոսի մակարդակում ((±1,5%):-0-

Բաժիններ՝ anticrisis.am, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական, ժամի լուր | Comments Off

Բանալի բառեր: , ,

Կարդացեք նաև

Comments are closed.

Новости SelectorNews