Ֆինանսական կենտրոն Մոսկվայում. ձևն ու բովանդակությունը

31.08.2010 17:32
Ֆինանսական կենտրոն Մոսկվայում. ձևն ու բովանդակությունը

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Տնտեսության արդիականացմանը զուգընթաց պետության առանցքային խնդիրներից մեկն է դարձել Ռուսաստանի մայրաքաղաքում Միջազգային ֆինանսական կենտրոնի ստեղծման նախագիծը։ Փորձագետները նշում են, որ երկու խնդիրներն էլ սերտորեն կապված են միմյանց՝ ժամանակակից նորարար տնտեսությունը կարող է ներդրումային բում առաջացնել, ողջ աշխարհի կապիտալների ձգողության օբյեկտ դառնալ։ Առայժմ ռուսական իշխանություններին ամենից շատ մտահոգում է ապագա ՄՖԿ-ի ենթակառուցվածքային բազան ստեղծելը։

Տեխնիկական, ենթակառուցվածքային հարցերի լուծումից, միևնույն է, հնարավոր չէ փախչել, քանի որ ֆինանսական կենտրոնը վերացակն հասկացություն չէ, այլ՝ իրական քաղաք, որտեղ կենտրոնացած են միջազգային բանկերը և այլ ֆինանսական ինստիտուտները, որոնք միջազգային գործառույթներ են անցկացնում։ Այդ կառույցների տեղադրման համար հսկայական տարածքներ են հարկավոր։ Ասենք, որ հենց այդ նպատակների համար, այսինքն ՄՖԿ կառույցների տեղադրման համար, ժամանակին Նյու Յորքում երկվորյակ աշտարակներ կառուցեցին, իսկ Շանհայում ֆինանսական կենտրոնի նախագծի իրականացման ժամանակ 15 տարվա ընթացքում երկնաքերերի մի ողջ շրջան կառուցվեց՝ Պուդունը։

Մոսկվան նույնպես իր շրջանն ունի՝ Մոսկվա-Սիթին (ճիշտ է՝ այն դեռ վերջնական չի կառուցվել), որտեղ կարող են ֆինանսական ինստիտուտներ տեղավորվել։ Սակայն  աշխատանքների ավարտին դեռ շատ կա։ Բացի շենքերից, պետք է ավարտին հասցնել տրասնպորտային ենթակառուցվածքները։ Ի դեպ, Մոսկվայի իշխանությունները հասկանում են, որ քաղաքը ֆինանսական կենտրոնի վերածելը զարգացած տրանսպորտային ցանց է պահանջում, և պատրաստ են 2011թ.-ին ճանապարհային շինարարությանը 38 մլրդ ռուբլի հատկացնել։  Իսկ առաջիկա երեք տարվա ընթացքում այդ նպատակներին 140 մլրդ ռուբլի կուղղվի։

Բացի ֆիզիկական պատյանից, ֆինանսական կենտրոնը նաև օրենսդրայինի կարիքն ունի. բորսայի և բորսային առևտրի, քլիրինգային գործունեության և այլ օրենքներ են հարկավոր։ Ռուսական իշխանությունները խոստանում են երեք տարում նորմեր մշակել, որոնք կպատասխանեին համաշխարհային ֆինանսական շուկաների պահանջներին։

Ենթակառուցվածքային և կազմակերպչական հարցերի ստվերում է մնում ոչ պակաս կարևոր մի հարց՝ ին՞չ խնդիրներ կլուծի մոսկովյան ֆինանսական կենտրոնը։ Ինչպիսի՞ կապիտալների ձգողականության կենտրոն կդառնա։ Որոշ փորձագետներ վստահ են, որ լավագույն ենթակառուցվածք և բարենպաստ օրենսդրական պատյան ստեղծելով՝ կարելի է որտեղ պատահի միջազգային ֆինանսական կենտրոն կառուցել, թեկուզ՝ դատարկ տարածության մեջ։

Սակայն ֆինանսական կենտրոնների աշխարհագրությունն ու ստեղծման ժամանակն ավելի ուշադիր ուսումնասիրելու դեպքում հասկանալի կդառնա, որ այդ կառույցները չեն առաջանում որտեղ պատահի։ Դրանք ձևավորվում են առաջատար արդյունաբերական տնտեսությունների հիմքի վրա։ Սկզբում ՖԿ ինստիտուտները սպասարկում են արդյունաբերական կենտրոնները, հետո սկսում են ապրել իրենց կյանքով՝ դառնալով վիրտուալ և ձևական տնտեսության տարր։ Երբեմն, ինչպես Հին աշխարհում, ֆինանսական կենտրոնների ձևավորման գործընթացը հարյուրամյակներ է տևել, երբեմն՝ տասնամյակներ, ինչպես Հարավարևելյան Ասիայում։ Բայց ամեն անգամ ՄՖԿ-ի ստեղծմանը առևտրաարդյունաբերական ոլորտի բուռն զարգացում է նախորդել։

Ռուս պաշտոնյաների մտահղացմամբ, մոսկովյան ֆինանսական կենտրոնը պետք է մրցակցի Շանհայի և Դուբայի հետ։ Սակայն Շանհայի ՄՖԿ-ը անիմաստ է առանց սրընթաց զարգացող չինական արդյունաբերության, ինչն էլ դարձել է սկզբում ուղիղ, իսկ ավելի ուշ սպեկուլյատիվ ներդրումների ձգողականության կենտրոնը։ Ռուսաստանը չի կարող հպարտանալ արդյունաբերական բումով, քանի դեռ իշխանություններն ընդամենը ծրագրեր են մշակում, թե ինչպես տնտեսությունը տանել նորարարական ռելսերով։ Այդ պատճառով Շանհայի կենտրոնի պես կենտրոն ստեղծելը մի քիչ նման է գնացքի առջևից վազելուն։

Այլ հարց է Դուբայը։ Այս փոքրիկ էմիրությունը Մերձավոր Արևելքի խոշորագույն ֆինանսական կենտրոնն է համարվում, և Սյանգանից (նախկին Հոնկոնգ) հետո երրորդը և Սինգապուրի վերարտահանման, այսինքն ավելի վաղ ներկրված ապրանքների, հիմնականում հումքի վերավաճառքի համաշխարհային կենտրոնը։ Այլ կերպ ասած, Դուբայը, ինչպես նրա գործընկերներ Հարավարևելյան Ասիան չարաշահ կապիտալի ձգողականության   համաշխարհային կենտրոններ են։ Նման ՄՖԿ-ները ինչ-որ բանով նման են խաղարկային և օֆշորային գոտիներին՝ օրենսդրությունը, ենթակառուցվածքը և նույնիսկ ապրելակերպն այստեղ լիովին «բանտարկված» է հստակ բիզնեսի տեսակի տակ:

Փոքր պետությունը կարող է իրեն թույլ տալ ապրել տնտեսական նորմերով, ասենք՝ ընդհանուր ընդունված միջազգային նորմերից բոլորովին տարբեր, բայց ին՞չ անի հսկայական Ռուսաստանը։ Նման սպեկուլյատիվ նախագծի իրականացումը Մոսկվայում կնշանակի ռուսական մայրաքաղաքի փաստացի արտերկրայնություն ողջ պետության հանդեպ։ Այդպես է նաև չինական Սյանգանում։ Գործող օրենքների տեսանկյունից, սա պետություն է պետության մեջ։ Բայց Սյանգանը մայրաքաղաք չէ, այլ կղզի-գավառ, որը հարյուրամյակների ընթացքում դե-ֆակտո բաժանված է եղել Չինաստանից։

Այդուհանդերձ, հնարավոր է նաև այլ տարբերակ՝ հայրենական փորձագետների մի մասը խոսում է հումքային ֆինանսական կենտրոնի հնարավորությունների մասին։ Ռուսաստանն ածխաջրածինների համաշխարհային մատակարարներից մեկն է, այդ մատակարարումներից են կախված աշխարհի առաջատար տնտեսությունները։  Իհարկե, ռուսական իշխանությունները մտածում են այդ հարցերի շուրջ։

Համաշխարհային տնտեսական ասպարեզում մեր երկրի դերը բարձրացնելու և կապիտալների ձգողականության կենտրոն վերածելու քայլերից մեկը կարող է դառնալ ռուսական հումքի մատակարարման համար ստացված վճարները ամերիկյան դոլարից ռուբլու վերածելը։ Դրան խանգարում է բարձր գնաճն ու այն փաստը, որ ռուբլին ազատ փոխարկվող արժույթ չէ, իսկ դրա փոխարժեքը մեծ մասամբ որոշվում է ոչ թե շուկայի, այլ Կենտրոնական բանկի կողմից։ Ի դեպ, հենց նման պատճառով՝ չնայած բազմաթիվ կանխատեսումներին, չինական յուանը չի կարող համաշխարհային կամ տարածաշրջանային պահուստային արժույթի դեր խաղալ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև