Հայկական դրամ. աճի առաջատար

03.09.2010 15:25
Հայկական դրամ. աճի առաջատար

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամը ռևանշ է վերցրել 2009թ.-ի մարտից մինչև 2010թ.-ի մարտը կտրուկ արժեզրկվելուց հետո:

Այսպիսով, ՀՀ ազգային արժույթը 32,79 տոկոսով զիջել է իր ամերիկյան մրցակցին՝ մարտի 18-ին հասնելով մեկ ամերիկյան դոլարի դիմաց նվազագույն 405 դրամին:  ՀՀ ազգային արժույթը, ուկրաինական գրիվնայի, մոլդովական լեյի և ղազախական տենգեի շարքում այսօրվա դրությամբ ԱՊՀ երկրների և Արևելյան Եվրոպայի արժույթների ցուցակում աճի առաջատար է համարվում՝ ԱՄՆ դոլարի հանդեպ: 2010թ.-ի սկզբից դրամի պաշտոնական փոխարժեքը բարձրացել է 3,03 տոկոսով:

Ընթացիկ տարում ազգային արժույթի կայունացմանը նպաստել է գնաճային ճնշման արտաքին գործոնների բացակայությունը, Հայաստանի արտահանած գունավոր մետաղների, մասնավորապես՝ պղնձի, մոլիբդենի գների աճը, ինչպես նաև վճարային բալանսի ֆինանսական հաշվով արտասահմանյան արժույթի հոսքը՝ ներդրումների և վարկերի տեսքով: Հայաստանի վճարային բալանսի դինամիկայի բարելավման և համապատասխանաբար դրամի կայունացման վրա ազդել է նաև 2010թ.-ի  հունիսի 28-ին ԱՄՀ-ի հետ նոր ծրագրի համագործակցության ստորագրումը:

Նաև անհրաժեշտ է ընդգծել այնպիսի երկրները, ինչպիսին է Թուրքմենստանը, Ադրբեջանը, Տաջիկստանը: Տարեսկզբից այդ արժույթների փոխարժեքը՝ ԱՄՆ դոլարի դիմաց գրեթե չի փոխվել: Դա խոսում է չափազանց պահպանողական արժութային քաղաքականության մասին, արժութային շուկայի զարգացած չլինելու և այդ երկրների՝ առավել ճկուն արժութային փոխարժեքի անցմանը պատրաստ չլինելու մասին:

Ամենից շատ արժեզրկվել են Բալթյան երկրների, Հունգարիայի և Ռումինիայի արժույթները: Դա խոսում է համաշխարհային ճգնաժամի սկսվելու պահին այդ երկրների մեծ բյուջետային դեֆիցիտների և առևտրային դեֆիցիտների մասին, որոնք ձևավորվել են 2005-2008թթ.-ին Կենտրոնական Եվրոպայի վարկային կապիտալի անսահմանափակ ներհոսքի ազդեցության տակ: Այդ ճանապարհը, ինչպես ցույց է տվել պրակտիկան, սխալ է գտնվել: Ազգային արժույթների արժեզրկման օգնությամբ այդ երկրները ջանում են հավասարակշռել իրենց առևտրային բալանսը:

Մյուս երկրների մեծ մասը, ինչպես երևում է հաշվարկներից, իրենց արտահանմանն աջակցելու համար գնացել են ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների դանդաղ արժեզրկման ճանապարհով:

ԱՊՀ և արևելյան Եվրոպայի երկրների արժույթների դինամիկան ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ սկսած 2010թ.-ի սկզբից

1. Հայկական դրամ +3,03%
2. Ուկրաինական գրիվնա +1,19%
3. Մոլդովական լեյ +0,83%
4. Ղազախական տենգե +0,8%
5. Թուքմենական մանաթ 0%
6. Ադրբեջանական մանաթ - 0,1%
7. Տաջիկական սոմոնի -0,24%
8. Ռուսական ռուբլի -2,39%
9. Բրիտանական ֆունտ -3,86%
10. Բելառուսական ռուբլի -5,35%
11. Ղրղզական սոմ -5,66%
12. Ուզբեկական սում -6,57%
13. Չեխական կրոնա -6,65%
14. Վրացական լարի -8,0%
15. Նորվեգական կրոնա -8,93%
16. Լեհական զլոտի -9,33%
17. Եվրո -11,28%
18. Լիտվական լիտ -12,88%
19. Ռումինական լեյ -13,53%
20. Լատվիական լատ -13,7%
21 Հունգարական ֆորինտ -17,75%

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև