Հայաստանում 7 ամսվա ընթացքում գրանցվել է ԱՊՀ երկրների շրջանում ամենաբարձր գնաճերից մեկը՝ 7,4% չափով

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հունվար-հուլիսին գրանցվել է ԱՊՀ երկրների շրջանում ամենաբարձր միջին տարեկան գնաճերից մեկը՝ 7,4 տոկոսի սահմաններում (2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ): Այս մասին վկայում են ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալները:

Միաժամանակ ԱՊՀ երկրներում նշված ժամանակահատվածում սպառողական գները միջինը ավելացել են 7 տոկոսով:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, հուլիսին, հունիսի համեմատ, Հայաստանում սպառողական գները նվազել են 0,8 տոկոսով:

Վիճակագրական տեղեկատվության համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիսին ԱՊՀ բոլոր երկրներում գնաճ է նկատվել: Հաշվետու ժամանակահատվածում սպառողական գների առավելագույն աճ է գրանցվել Ուկրաինայում՝  9,3 տոկոս, Ղազախստանում՝ 7,1 տոկոս: Նրանց հետևում են Մոլդովան՝ 7 տոկոս, Բելառուսը՝ 6,6 տոկոս և Ռուսաստանը՝ 6,4 տոկոս:

Տաջիկստանում, Ադրբեջանում և Ղրղզստանում նշված ժամանակահատվածում սպառողական շուկան թանկացել է, համապատասխանաբար, 5,4, 4,9 և 3,3 տոկոսով:

Թուրքեմանստանի և Ուզբեկստանի տվյալները չեն ներկայացվում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img