ՀՀ վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 33,2 մլրդ դրամ՝ ավելանալով 2,61%

07.09.2010 19:41
ՀՀ վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 33,2 մլրդ դրամ՝ ավելանալով 2,61%

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 33,2 միլիարդ դրամ՝ երկրորդ եռամսյակի ընթացքում ավելանալով 846,5 միլիոն դրամով կամ 2,61 տոկոսով:

«ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն՝ ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջատարի դիրքում է «Արեգակ» ընկերությունը: Հունիսի 30-ի դրությամբ կազմակերպության ընդհանուր կապիտալի ծավալը կազմել է շուրջ 5,8 միլիարդ դրամ: Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալում այս ընկերության մասնաբաժինը կազմում է 17,39 տոկոս:

Ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջատարի հնգյակում են հայտնվել Նորվիկը՝ 5,6 միլիարդ դրամ (վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի 16,86 տոկոսը), Ազգային հիփոթեքային ընկերությունը՝ 5,2 միլիարդ դրամ (15,6 տոկոս), «Բնակարան երիտասարդներին» կազմակերպությունը՝ շուրջ 3 միլիարդ դրամ (9,06 տոկոս) և ԱԳԲԱ Լիզինգը՝ 2,3 միլիարդ դրամ (6,91 տոկոս): Նշենք, որ «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպությունը սկսել է գործել 2010 թ.-ի փետրվարի 16-ից:

2010 թ.-ի երկրորդ եռամսյակում կապիտալի աճի առավել բարձր տեմպեր են գրանցվել «Մալաթիա» ՈՒՎԿ-ի (23,25 տոկոսով), «Էկումենիկ եկեղեցական Ֆոնդ» ՈՒՎԿ-ի (16,42 տոկոսով), «Բլեսս» ՈՒՎԿ-ի մոտ (16,1 տոկոսով):

Միաժամանակ կանոնադրական կապիտալի մեծությամբ առաջատարի եռյակում են Ազգային հիփոթեքային ընկերությունը (5 միլիարդ դրամ), «Արեգակ» ընկերությունը (3,29 միլիարդ դրամ), «Բնակարան երիտասարդներին» կազմակերպությունը (3 միլիարդ դրամ):

Հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 29 վարկային կազմակերպություն՝ 63 մասնաճյուղով: (1 դոլարը 364,48 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև