NASDAQ OMX Armenia բորսայի առևտրային շաբաթվա տեսությունը

07.09.2010 19:42
NASDAQ OMX Armenia բորսայի առևտրային շաբաթվա տեսությունը

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթվա ընթացքում շատ նորություններ եղան: Պատմականորեն սեպտեմբերը միշտ ձախողված ամիս է ֆոնդային բորսաների համար: Սակայն այս տարվա սեպտեմբերը բացառիկ էր, քանի որ շուկայում կատաղի տրամադրություններ էին իշխում այն պատճառով, որ դատելով ամեն ինչից, ճգնաժամի «երկրորդ ալիքի» վերաբերյալ կասկածները չհաստատվեցին, և շուկայում առևտրի մեծ թափ ծավալվեց, որ լիովին կարող է լայնածավալ ռալլիի վերածվել:

Միջազգային ներդրումային միության միջավայրի հիմնական ինտրիգն այն է, թե որքան արագ կվերականգնվի համաշխարհային խոշորագույն՝ ամերիկյան տնտեսությունը։ Ուրբաթ օրը աշխատանքի ամերիկյան շուկայի դրական վիճակագրություն է անցկացվել, միաժամանակ, նոր աշխատատեղերի ստեղծման ծավալի արագացված աճ է դիտվում տնտեսության մասնավոր հատվածում, ինչը խոսում է այն մասին, որ համաշխարհային խոշորագույն տնտեսությունը բավական մեծ թվով աշխատատեղեր է ստեղծում արագացված աճի համար։ Չնայած Միացյալ Նահանգների տնտեսության հատվածների մեծամասնությունը ցուցանիշների չափավոր բարելավում է ցույց տալիս, սակայն աշխատանքի շուկան, իսկ դրա հետ մեկտեղ՝ բնակշուկան, հակառակը, փչացնում են ընդհանուր պատկերը։ Այսօր գործազրկության մակարդակը կազմում է 9,6 տոկոս և 10 տոկոսով մոտ է տասնամյակի պատմական առավելագույն արժեքին, ինչը ծանր բեռ է ամերիկյան հարկատուների համար, քանի որ աճում է գործազրկության նպաստի կարիք ունեցողների թիվը։

Եվրոպական լուրերի թվում, առաջին հերթին, շուկայի մասնակիցների հետաքրքրությունն է առաջացրել հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ ԵԿԲ որոշման հրապարակումը և ավանդաբար դրան հաջորդող բանկի կառավարիչ Տրիշեի մամուլի ասուլիսը։ Եվրոպայի կենտրոնական բանկի Կառավարման խորհուրդն իր նիստում որոշեց անփոփոխ թողնել տոկոսադրույքները։ Վերաֆինանսավորման դրույքաչափը մնաց 1 տոկոսի մակարդակում:

Բացի այդ, հրապարակվել են մանրածախ առևտրի, արտադրողների գնաճի, գործազրկության մակարդակի և ՀՆԱ վերաբերյալ տվյալները։ Բացի ԵՄ-ից, Շվեյցարիան, Կանադան և Ավստրալիան նույնպես տվյալներ են հրապարակել իրենց ՀՆԱ-ի վերաբերյալ։

Երեքշաբթի՝ օգոստոսի 31-ին, Հայաստանի Կենտրոնական բանկը տվյալներ է հրապարակել հուլիս ամսվա համար երկրի ոսկու և արժութային պահուստների ծավալի վերաբերյալ, որոնք 2,88 տոկոս աճ են գրանցել նախորդ ամսվա նկատմամբ և կազմել են 1 831,2 մլն ԱՄՆ դոլար, ինչը մեծ օգնություն կարող է ծառայել ազգային արժույթի փոխարժեքի պահպանման համար։

Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,54 տոկոսով՝ մինչև 363,97 դրամ՝ ամերիկյան մեկ դոլարի դիմաց։ Առևտրի ծավալը 248,84 տոկոսով կտրուկ աճ է ցույց տվել նախորդ շաբաթվա համեմատ և կազմել է 24,0 մլն ԱՄՆ դոլար։ Մեր կարծիքով, սա կապված է Հայաստանի Կենտրոնական բանկի միջամտության և այն մտահոգության հետ, որ ազգային արժույթի նկատմամբ դոլարը չափից դուրս կամրապնդվի, և այդ արժևորումը կարող է արագացնել գնաճի մեծացման տեմպերը երկրում։

NASDAQ OMX Armenia-ում այլ արտարժույթի, մասնավորապես, եվրոյով և ռուսական ռուբլով առուվաճառք չի անցկացվել, բայց միասնական արժույթի փոխարժեքը սերտորեն կապված է միջազգային արժութային շուկաների դինամիկայի հետ։ Միասնական արժույթն արժևորվել է՝ հասնելով 465 դրամի՝ մեկ եվրոյի դիմաց։

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար -0-

Հեղինակի և խմբագրության կարծիքները կարող են չհամընկնել


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև