«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն սեպտեմբերի 15-ին բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով կանցկացնի

07.09.2010 19:44
«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն սեպտեմբերի 15-ին բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը տեղի կունենա 2010թ.-ի սեպտեմբերի 15-ին, երեքշաբթի հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ժողովը տեղի կունենա Երևանի «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում՝ Նալբանդյան 48/1 հասցեում։

ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն Ղազախստանի ամենախոշոր բանկի`«ԲՏԱ Բանկ» ԲԸ-ի ռազմավարական գործընկերն է, որը հայկական «ԲՏԱ Բանկ» –ի կանոնադրական կապիտալում ունի 48,9% շահաբաժին:

«ԲՏԱ Բանկ» ԲԸ-ի գործընկեր-բանկերի ցանցը ընդգրկում է Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, Հայաստանը, Ղրղզստանը և Թուրքիան: ԲՏԱ-ի ներկայացչությունները աշխատում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Չինաստանում և ԱՄԷ-ում:

ԱՌԿԱ գործակալության տվյալների համաձայն՝ 2010 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմում են շուրջ 8 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ 2,8 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 5,2 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 3,8 միլիարդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 1,4 միլիարդ դրամ, իսկ 2010 թ.-ի երկրորդ եռամսյակում գրանցված մաքուր շահույթը կազմել է 160,5 միլիոն դրամ:

Հունիսի 30-ի դրությամբ բանկը հինգ մասնաճյուղ ունի: ($1 -364,48 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև