Ցորենի համաշխարհային շուկայի տեսությունը և իրավիճակը Հայաստանում

08.09.2010 14:41
Ցորենի համաշխարհային շուկայի տեսությունը և իրավիճակը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխարհում ցորենի արտադրությունը, միջին տարեկան հաշվով, մոտ 680 մլն տոննա է կազմում։ Ցորենի հիմնական արտահանողներն են ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան, Արգենտինան և Եվրամիությունը, բայց վերջին տասը տարվա ընթացքում նոր խոշոր «խաղացողներ» են հայտնվել՝ Ռուսաստանը, Ուկրաինան և Ղազախստանը։

Ցորենի գլխավոր արտահանողն ԱՄՆ-ն է , որի մասնաբաժինը հացահատիկի համաշխարհային առևտրում շուրջ 26 տոկոս է կազմում։ Միաժամանակ ԱՄՆ-ն արտահանում է երկրում աճող ցորենի կեսը։

Արդեն երկար տարիների ընթացքում ցորենի հիմնական ներկրողներն են Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի երկրները, Բրազիլիան և Ճապոնիան։

2005թ.-ի վերջից մինչև 2008թ.-ը ցորենի համաշխարհային գները կտրուկ աճել են՝ հասնելով մեկ բուշելի դիմաց ռեկորդային բարձր 12,20 դոլարի, դրա պատճառը  համաշխարհային սպառման աճը և ցորենի պահուսատային պաշարների նվազումն է։ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության գնահատականների համաձայն՝ 2008թ.-ին աշխարհում ցորենի պաշարը 106,9 մլն տոննա է կազմել։ Դա ցորենի ամենացածր համաշխարհային պաշարն է՝ սկսած 1975թ.-ից։ 2008թ.-ից համաշխարհային ճգնաժամի ազդեցությամբ սպառումը կրճատվել է, ինչը հացահատիկի համաշխարհային շուկայում հավասարակշռել է պահանջարկը և առաջարկը, և գները իջել են։

2010թ.-ի ամառը նշանավորվեց ցորենի համաշխարհային գների լուրջ փորձությամբ։ Հունիսի սկզբից ցորենի գները՝ 52 շաբաթվա մեկ բուշելի դիմաց նվազագույն 4,40 դոլարից կտրուկ բարձրացան և հասան մեկ բուշելի դիմաց 7,40 դոլարի։ Դրա պատճառները մի քանիսն են։ Նախևառաջ՝ համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնումը և պահանջարկի ավելացումը։ Երկրորդ՝ Ռուսաստանը՝ հացահատիկի համաշխարհային խոշոր արտադրողներից մեկը, որի համաշխարհային արտադրության մասնաբաժինը 2009թ.-ին 14,26 տոկոս կամ 97 մլն տոննա է կազմել, անբնական շոգ ունեցավ, և որպես հետևանք՝ երաշտ և հացահատիկի վատ բերքահավաք։ Ներքին պակասորդից խուսափելու համար Ռուսաստանի իշխանությունները ժամանակավորապես սահմանափակեցին ցորենի արտահանումը։

Ի՞նչ է կատարվում տվյալ պահին ցորենի շուկայում և ինչպիսի՞ն են նշված միտումների հետագա հեռանկարները։ Մեր կարծիքով՝ այժմ շուկայի աճը սահմանափակվել է մեկ բուշելի դիմաց 7,50 դոլարով, քանի որ Ապրանքային ֆյուչերսների վաճառքի հանձնաժողովի ամենշաբաթյա հաշվետվություններից   կարելի է նկատել, որ այնպիսի խոշոր ապրանքային բորսաներում, ինչպիսիք են Չիկագոյի ապրանքային բորսան, Կանզաս-Սիթիի ապրանքային բորսան, Մինեապոլիսի հացահատիկային բորսան, խոշոր օպերատորները կամ ապրանքարտադրողները գտնվում են կարճ դիրքերում, այդ մասնակիցների վաճառքների մասնաբաժինները վերը նշված բորսաների ընդհանուր բաց հետաքրքրություններով 47,4, 68,4, 64,4 տոկոս է կազմում՝ համապատասխանաբար։ Նման ցուցանիշները մատնանշում են, որ խոշոր օպերատորները կամ ապրանքարտադրողները վերավաճառել են  իրենց դիրքերը, ինչն իր հերթին կարող է բարդացնել հետագա աճը, և որպես հետևանք՝ գները կարող են իջնել մինչև մեկ բուշելի դիմաց 6,40 դոլար։

Եթե վերցնենք մեր երկրի ցորենի ներկրման վիճակագրությունը, ապա 2008թ.-ին  Հայաստանը 297 735,5 տոննա ցորեն է ներմուծել՝ մեկ տոննայի դիմաց 297,76 դոլար միջին գնով՝ մեկ բուշելի դիմաց 7,30-9,0 դոլար կամ մեկ տոննայի դիմաց 262,8-324 դոլար ամռան համաշխարհային գների պայմաններում:

2009թ.-ին ներմուծման ծավալը 25,92 տոկոսով ավելացել է և 374 919,8 տոննա է կազմել՝ մեկ տոննայի դիմաց 251,24 դոլար միջին գնով՝ մեկ բուշելի դիմաց 4,50-6,10 դոլար կամ մեկ տոննայի դիմաց 162,0-219,6 դոլար ամռան համաշխարահյին գների պայմաններում:

Ինչպես տեսնում ենք, գինը ուղիղ համամատական է ցորենի համաշխարհային գներին, և հաշվի առնելով ընթացիկ տարվա հետ 2008թ.-ի գների զուգադրումը՝ կարելի է ենթադրել, որ այս տարի ներդկրված ցորենի միջին գինը մեկ տոննայի դիմաց 300 դոլարի մակարդակում կլինի։

Միքայել Վերդյան Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար:

Խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի կարծիքի հետ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև