Yandex-ը բանկային ծառայությունների համեմատման նոր ծառայություն է գործարկում

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Yandex-ը հինգշաբթի գործարկել է իր նոր ծառայությունը, որի օգնությամբ ինտերնետից օգտվողները կկարողանան տեղեկատվություն ստանալ բանկային ծառայությունների մասին և համեմատել դրանք, ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել ընկերության մամուլի քարտուղար Օչիր Մանջիկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Яндекс.Услуги» նոր ծառայությունը նախատեսում է բանկային չորս հիմնական ]ծառայություններ՝ ավանդներ, սպառողական վարկեր, ավտովարկեր և հիփոթեք:

Ծառայությունը ոչ միայն տեղեկատվություն կտրամադրի, այլև կհամեմատի տարբեր բանկերի կողմից առաջարկվող ծառայությունները՝ հաշվարկելով, օրինակ, վարկի գերավճարը կամ ավանդի ապագա եկամուտը: Այժմ «Яндекс.Услуги» ծառայությունն աշխատում է 78 բանկերի հետ:

Яндекс-ի տվյալների համաձայն, ամեն օր 50 հազար մարդ բանկային ծառայությունների մասին տեղեկատվություն է որոնում: 2009 թ.-ի հունիսի համեմատ ավանդների և վարկերի մասին հարցումների թիվն ավելացել է 41 տոկոսով:

Ֆինանսական հետազոտությունների ազգային գործակալության տվյալների համաձայն, 2010 թ.-ի հունվարին Ռուսաստանի բնակչության 59 տոկոսն օգտվել է բանկային ծառայություններից: Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2010 թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ ֆիզիկական անձանց ավանդների ծավալը գնահատում է 8,7 տրիլիոն ռուբլի, պարտքերը՝ 3,7 տրիլիոն ռուբլի:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img