«Անելիք Բանկը» նոր` «Ապահով» ավանդատեսակ է առաջարկում ֆիզիկական անձանց համար

11.09.2010 15:04
«Անելիք Բանկը» նոր` «Ապահով» ավանդատեսակ է առաջարկում ֆիզիկական անձանց համար

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին նոր` «Ապահով» դրամային ավանդատեսակ է առաջարկում ֆիզիկական անձանց համար։ Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, տվյալ ավանդը գործում է սեպտեմբերի 10-ից։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ավանդն ընդունվում է մեկ տարի և մեկ օր ժամկետով՝ 12,1% տոկոսադրույքով։

Ավանդատեսակի առանձնահատկությունն այն է, որ ցանկացած պահի հետ վերցնելով ավանդի գումարը կամ նրա մի մասը` ավանդատուն ստանում է նաև տվյալ ամսվա (ամիսների) համապատասխան տոկոսները:

Միաժամանակ բանկի հաճախորդների ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 51 տոկոսց մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արթուր Առաքելյանը՝ 12,25 տոկոսով, Արմեն Ղազարյանը՝ 12,25 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։

Բանկի ակտիվները հունիսի 30-ի դրությամբ կազմել են 50,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 35,1 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 15,4 մլրդ դրամ, վարկային ավանդները՝ 26,2 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 19,45 մլրդ դրամ, իսկ առաջին կիսամյակի մաքուր շահույթը հարկումից հետո կազմել է 266,9 մլն դրամ։

Հունիսի 30-ի դրությամբ բանկն ունի տասը մասնաճյուղ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև