«ԱՌԿԱ» գործակալությունը ներողություն է խնդրում armbanks.am պորտալի ժամանակավոր խնդիրների համար

11.09.2010 15:06
«ԱՌԿԱ» գործակալությունը ներողություն է խնդրում armbanks.am պորտալի ժամանակավոր խնդիրների համար

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հայցում է ընթերցողների ներողամտությունը՝ սեպտեմբերի 9-10-ին իր տեղեկատվական ռեսուրսներում (arka.am, armbanks.am, telecom.arka.am) ծագած ժամանակավոր խնդիրների համար։

Կայքերի խնդիրներիը կապված էին հոսթինգի տեղափոխման հետ, տվյալ պահին ռեսուրսները գործում են նորմալ ռեժիմով։

Հոսթինգի տեղփոխումն իրականացվել է գործակալության զարգացման ռազմավարության շրջանակներում։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ.-ի մայիսի 1-ից: Այսօր «ԱՌԿԱ»-ն Հայաստանի առաջատար լրատվական գոծակալությունն է, որի հետ համագործակցում են աշխարհի և Ռուսաստանի խոշորագույն լրատվական գործակալությունները և տվյալների բազաները:

«ԱՌԿԱ» գործակալության տեղեկատվության աղբյուր են պետական կառույցները, ազդեցիկ բանկերն ու ընկերությունները, միջազգային և արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցչությունները:

Գործակալության տեղեկատվությունը պարբերաբար ստանում և օգտագործում են տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ պետական և առևտրային կառույցները, բանկերը, միջազգային ֆինանսական կազմակերպությունները, քոնսալթինգային ընկերությունները, դեսպանատները, զանգվածային լրատվամիջոցները:

2000 թվականի արդյունքներով «ԱՌԿԱ» գործակալությունը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից Հայաստանի լավագույն տնտեսական գործակալություն է ճանաչվել։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև