ՀՀ ԿԲ-ն 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմս է տեղաբաշխել

14.09.2010 17:27
ՀՀ ԿԲ-ն 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմս է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի . /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը երեքշաբթի 1 միլիարդ դրամ ծավալով 26 շաբաթ մարման ժամկետով գանձապետական կարճաժամկետ AMGT26153112 թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Աճուրդին 9 դիլեր է մասնակցել: Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 2 208 միլիոն դրամ՝ բոլորը ոչ մրցակցային առաջարկություններով:

Տեղաբաշխված պարտատոմեսրի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11,9819 տոկոս՝ 12,1000 տոկոս տեղաբաշխման սահմանային եկամտաբերությամբ: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 1 միլիարդ դրամ: (1 դոլարը 363,33 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև