Հայաստանն ու Զարգացման ասիական բանկը Երևանում ճանապարհների արդիականացման համաձայնագիր կստորագրեն

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ու Զարգացման ասիական բանկը մինչև տարեվերջ վարկային համաձայնագիր կստորագրեն Երևանում քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքի արդիականացման ծրագրով, չորեքշաբթի ՀՀ ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Նախարարը նշել է, որ Ասիական բանկի հետ քննարկվում է առաջիկա տասը տարվա ընթացքում Երևանում տրանսպորտի զարգացման ծրագիրը:

«Բանակցությունների հաջող ելքի դեպքում տարեվերջին կառավարությունը խորհրդարանի հաստատմանը վարկային ծրագիր կներկայացնի», – ասել է Երիցյանը:

Նրա խոսքերով՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել Երևանում ճանապարհային ենթակառուցվածքի արդիականացումը, այդ թվում նաև՝ որոշ ճանապարհային հատվածների ընդլայնումը, տրանսպորտի երթևեկության այլընտրանքային ուղղությունների կառուցումը:

Զարգացման ասիական բանկը, Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դեռևս 2009 թ.-ին եռակողմ հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ Երևանում մեկնարկում է քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը:

Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրում ներառված են հրատապ լուծում պահանջող ճանապարհային երթևեկության կարգավորման գերակա ուղղվածությունները:

Այդ ուղղվածությունների թվում են Արտաշատի և Աշտարակի մայրուղիները կապող ճանապարհների վրա երեք նոր տրանսպորտային հանգույցների կառուցումը, Սայաթ-Նովա փողոցից մետրոյի «Երիտասարդական» կայարան նոր մուտքի կառուցումը, Երևանի մետրոպոլիտենի կայարանների ցանցի հետագա ընդլայնման հնարավորությունների ուսումնասիրումը:

Զարգացման ասիական բանկը ստեղծվել է 1966 թվականին, բանկի անդամներն են 67 երկրներ: Հայաստանը ԶԱԲ-ի անդամ է 2005 թվականի սեպտեմբերի 20-ից՝ միանալով «Զարգացման ասիական բանկի հիմնադրման համաձայնագրինե: Հայաստանի կառավարության և ԶԱԲ-ի միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագիր: Հայաստանում ԶԱԲ-ի կողմից իրականացվող նախագծերի ընդհանուր արժեքը գյուղական ճանապարհների շինարարության և ջրամատակարարման ոլորտում կազմում է 83 մլն դոլար: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img