Ինեկոբանկն այսուհետ նաև ապահովագրական ծառայություններ կմատուցի

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացված վկայականի, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն այսուհետ կարող է մատուցել նաև ապահովագրական գործակալության ծառայություններ:

Ինչպես տեղեկացրեցին բանկից, բանկում սկսվել է ակտիվ գործընթաց ապահովագրական գործակալի ծառայության մշակման և ներդրման ուղղությամբ: Ծառայության շրջանակներում բանկը կհամագործակցի ապահովագրական ոլորտի առաջատար ընկերությունների հետ` իր հաճախորդներին առաջարկելով մի շարք ապահովագրական ծառայություններ, որոնք հաճախորդները ձեռք կբերեն հենց բանկում:

Տեղեկատվության համաձայն, ապահովագրական գործակալության առաջին պայմանագիրը Ինեկոբանկը կնքեց «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության հետ հետևյալ ապահովագրությունների համար` ցամաքային տրանսպորտի ապահովագրություն, ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն, գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն, դժբախտ պատահարներից ապահովագրություն, աջակցության ապահովագրություն, ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն, հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն, փոխադրվող գույքի /բեռների/ ապահովագրություն, առողջության ապահովագրություն, ֆինանսական վնասների ապահովագրություն:

Առաջին ապահովագրական ծառայությունը, որը կառաջարկի Ինեկոբանկը իր հաճախորդներին, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունն է:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ բանկի համապատասխան որակավորում ունեցող աշխատակիցները հաճախորդների համար կիրականացնեն նաև անվճար խորհրդատվություն և բացատրական աշխատանքներ:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թ. փետրվարի 7-ին: 1997 թ.-ի դեկտեմբերից բանկն առաջինը Հայաստանում սկսեց վարկերի միջոցով սպասարկել լայն սպառման ապրանքների առևտուրը: Ինեկոբանկի բաժնետերերի թվում են Կ.Սաֆարյանը՝ 33,2% բաժնով, Ա.Բալոյանը՝ 37,1%, KfW բանկային խմբի անդամ, DEG ընկերությունը (Deutsche Investititions-und Entwicklunsgesellschaft mbH)՝ 13,5%-ով, ՄՖԿ՝ 10 տոկոսով: Բանկը համագործակցում է ՎԶԵԲ, USAID, KfW, Առևտրի ու զարգացման Սևծովյան բանկի և այլ միջազգային կազմակերպությունների հետ:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ 2010 թ.-ի հունիսի 30-ին բանկի ակտիվները 46,9 մլրդ դրամ են կազմել, պարտավորությունները՝ 35,2 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 11,7 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 31,9 մլրդ դրամ, պարտավորությունները հաճախորդների հանդեպ՝ 15,9 մլրդ դրամ, իսկ մաքուր շահույթը 2010 թ.-ի արդյունքներով՝ 1 մլրդ դրամ ($1- 363,31 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img