Հայէկոնոմբանկը սկսել է չինական յուանով փոխանցումներ իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայէկոնոմբանկն առաջինը Հայաստանի Հանրապետությունում առաջարկում է իր հաճախորդներին իրականացնել փոխանցումներ չինական յուան ռենմինբիով դեպի Չինաստան։

Ինչպես ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, տվյալ ծառայությունը տարածվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց վրա։ Մամուլի հաղորդագրության համաձայն, ունենալով թղթակցային հաշիվների լայն ցանց աշխարհի խոշորագույն բանկերում` «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն առաջարկում է իրականցնել առևտրային փոխանցումներ դեպի Հոնգ Կոնգ, Մակաու և Հարավարևելյան Ասիայի հանրապետություններ, ինչպես նաև Շանհայ, Գուանգժու, Շենժեն և մի շարք այլ քաղաքներ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկից, BEN մեթոդով տվյալ միջազգային փոխանցման տոկոսը 0,2 է կազմում, միաժամանակ փոխանցման վճարման նվազագույն գումարը 9 հազար դրամ է կազմում, իսկ առավելագույնը՝ 75 հազար դրամ։

«Շնորհիվ բանկի որդեգրած ռազմավարության` այն է ապահովել փոխանցումների արագ և անվտանգ իրականացում, վերոնշյալ ծառայությունը հնարավորություն է տալիս խուսափել այնպիսի բարդություններից, ինչպիսիք են տարադրամի փոխանակումը, առաջարկվող փոխարժեքները և այլն»,- ասացին բանկից։

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն գրանցվել է 1991 թվականի օգոստոսի 26-ին։ Բանկի բաժնետոմսերի ավելի քան 75 տոկոսը պատկանում է ՎԶԵԲ-ի հիմնական բաժնետերերին (25+1 բաժնետոմս) և «ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիր Սուքիասյան ձեռնարկատերերի ընտանիքին (53,4 տոկոս)։

2010թ.-ի հուլիսի 31-ի դրությամբ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ -ի ընդհանուր կապիտալը կազմում է 8.5 մլրդ ՀՀ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են  մոտ 48.0 մլրդ դրամ, վարկային ներդրումները` մոտ 25.0 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` մոտ 6.3 մլրդ դրամ, իսկ 2010թ. երկրոդ եռամսակի արդյունքներով բանկը ձևավորել է մոտ 300.0 մլն դրամի զուտ շահույթ: Բանկն ունի 36 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img