ՀՀ նախագահը բարձր է գնահատել «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլի» ներդրումը Հայաստանի բանկային համակարգի զարգացման գործում

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ» բանկի նախագահ Ժան-Մարի Սանդերի հետ հանդիպման ընթացքում բարձր է գնահատել «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլի» մասնակցությունն ու ներդրումը Հայաստանի բանկային համակարգում, տեղեկացնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Սարգսյանը նշել է, որ բանկն էական մասնակցություն ունի Հայաստանի տնտեսության, մասնավորապես` գյուղատնտեսության զարգացման գործում:

«Կարծում եմ, մի կողմից շատ լավ ֆինանսական ներդրում եք կատարել, մյուս կողմից էլ` նոր մշակույթ ներմուծել մեր ֆինանսական շուկա, ինչը չափազանց կարևոր է մեզ համար»,-ասել է նախագահը։

Իր հերթին Սանդերը նշել է, որ բանկը մեծ սիրով և պատասխանատվությամբ է իր գործուն մասնակցությունն ունենում Հայաստանի տնտեսության զարգացմանը` առաջնահերթություն տալով գյուղատնտեսության ոլորտին, այնուհետ`գյուղական տարածքների զարգացմանը, իսկ հետագայում նախատեսում է նաև իր գործունեությամբ նպաստել, ընդհանուր առմամբ, երկրի զարգացման գործին:

Ժան-Մարի Սանդերի խոսքով՝ «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլը», բացի ֆինանսատնտեսական համագործակցությունից, իր ներդրումն է բերում նաև հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում: Իբրև օրինակ նա նշել է անցյալ տարի բանկի հովանավորությամբ Ֆրանսիայում անցկացված Կոմիտասի 140-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը:

Երկուստեք ընդգծվել է, որ կան բոլոր նախադրյալները Հայաստանում «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ» բանկի հետագա գործունեության առավել աշխուժացման և ընդլայնման համար:

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության  նախկին բանկ) հիմնվել է 1995 թվականին, գրանցվել է 1996 թվականի մարտի 29-ին։ Բանկը ստեղծվել է Եվրամիության TACIS ծրագրի շրջանակներում։ Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56 տոկոսով, «SACAM International» բաժնետիրական միությունը՝ 12,44 տոկոսով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08 տոկոսով և Արարատի մարզը՝ 12,28 տոկոսով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img