Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքսը III եռամսյակում կազմել է 65,6%

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքսը (ՏԱԻ) 2010 թվականի երրորդ եռամսյակում աճել է 6 տոկոսով երկրորդ եռամսյակի համեմատ՝ կազմելով 65,6 տոկոս։ Այս մասին երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։ Միաժամանակ 2009 թվականի երրորդ եռամյակի համեմատ տվյալ ցուցանիշն աճել է 5,8 տոկոսով։

Բացի այդ, ԿԲ-ի համաձայն, 2009 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ 1,7 տոկոսով է կրճատվել բիզնես-միջավայրի ինդեքսը՝ կազմելով 50,3 տոկոս, իսկ սպառողների վստահության ինդեքսը կրճատվել է 2,2 տոկոսով և կազմել է 45,8 տոկոս։

Տնտեսական ակտիվության ինդեքսը հաշվարկվում է թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների միջինացման միջոցով, իսկ գործարար միջավայրի ինդեքսը` ռիսկերի և ընդհանուր տնտեսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ կազմակերպությունների գնահատականների միջինացման միջոցով: Սպառողների վստահության ինդեքսը ստացվում է ընթացիկ պայմանների ինդեքսի (նախորդ եռամսյակի համեմատ խոշոր գնումներ կատարելու, եկամուտների փոփոխության և ներկա տնտեսական պայմանների վերաբերյալ գնահատականների միջին) և ապագա պայմանների ինդեքսի (գալիք եռամսյակում գնումներ կատարելու, եկամուտների և զբաղվածության փոփոխության սպասումների միջին) միջինացման միջոցով:

2005 թ. սկզբից ՀՀ կենտրոնական բանկը նախաձեռնել է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ: Հարցումների նպատակն է գնահատել ներկա տնտեսական վիճակի փոփոխությունը նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ, գնահատել հետազոտվող սուբյեկտների տնտեսական սպասումները, հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկել և հրապարակել բաղադրյալ տնտեսական ինդեքսներ:

Ընթացիկ եռամսյակում ընտրանքային սկզբունքով հետազոտվել է արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ոլորտների 1066 կազմակերպություն: Հարցման է ենթարկվել նաև 1814 տնային տնտեսություն Երևան քաղաքում և ՀՀ բոլոր մարզերում: Հարցումներն իրականացվել են ինտերնետի, հեռախոսակապի, փոստի և ֆաքսի միջոցով: Հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկվել են գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության և սպառողների վստահության ինդեքսներ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img