ՊրոԿրեդիտ Բանկի գյուղատնտեսական վարկերի ընթացիկ պորտֆելը $2,5 մլն է կազմում

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ՊրոԿրեդիտ Բանկի գյուղատնտեսական վարկերի ընթացիկ պորտֆելը 2,5 մլն դոլար է կազմում, լրագրողներին ասաց «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդը։

Ըստ նրա, տվյալ պահին բանկն իր երեք մասնաճյուղերում գյուղատնտեսական վարկեր է տրամադրում։ Նա նշեց, որ առաջին փուլում այս ծառայությունները տրամադրվել են Արտաշատում և Երևանի մերձակա բնակավայրերում, սակայն բանկի ծրագրերի համաձայն, շուտով գյուղատնտեսական վարկերը հասանելի կլինեն Վանաձորում և Գյումրիում։

«Գյուղատնտեսության ֆինանսավորման վերաբերյալ բանկի հիմնական խնդիրը Հայաստանում տվյալ ոլորտում առկա բացը լրացնելն է, և այդ նպատակով էլ տոկոսադրույքները խելամիտ շրջանակներում են հաստատվել»,- ասաց Հերցֆելդը։

Միաժամանակ, ինչպես նշեց գործադիր տնօրենը, այսօր բանկը գյուղտնտեսական վարկեր է տրամադրում ԱՄՆ դոլարով վարկավորման դեպքում տարեկան 9,5 տոկոս և հայկական դրամով վարկավորման դեպքում 14,5 տոկոսադրույքով։

Ինչպես նշեց բանկի ղեկավարը, այսօր դրանք ամենահասանելի դրույքներն են հայկական շուկայում, որոնք թույլ են տալիս ՊրոԿրեդիտ Բանկին ցածր դրույքներով հուսալի բանկի դիրք զբաղեցնել, որը միաժամանակ թույլ է տալիս զերծ մնալ ավելորդ ռիսկերից։

ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2008թ. փետրվարի 5–ին: Այն Հայաստանում բանկային և ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող, 100% արտերկրյա կապիտալով բանկ է, որի գործունեությունը ուղղված է փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը: ՊրոԿրեդիտ Բանկի բաժնետեր են «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ-ն (ProCredit Holding AG) – 68.46% բաժնեմասով, «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը» (EBRD) – 16.67% բաժնեմասով , «Զարգացման Բանկը» (KfW) – 14.87% բաժնեմասով։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն, 2010թ.-ի հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները 19,4 մլրդ դրամ են կազմել, պարտացորությունները՝ 13,7 մլրդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 5,7 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ շուրջ 14,4 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ շուրջ 8 մլրդ դրամ, իսկ 2010թ.-ի առաջին կիսամյակի զուտ վնասը՝ 85 մլն դրամ։

«ՊրոԿրեդիտ Բանկի» գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում։ Հունիսի 30-ի դրությամբ բանկը 9 մասնաճյուղ ունի։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img