ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրենն ընտրվել է Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ տնօրեն Վահան Ստեփանյանն ընտրվել է Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի նախագահ, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մամուլի ծառայությունից։

Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի միջազգային VII խորհրդաժողովը տեղի է ունեցել 2010թ.-ի սեպտեմբերի 9-10-ը Մինսկում։

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ նախագահի պաշտոնում Ստեփանյանը կղեկավարի Ասոցիացիայի աշխատանքները, կկոորդինացնի նրա մասնակիցների համատեղ գործողությունները, ինչպես նաև Ասոցիացիայի կազմում գործող աշխատանքային խմբերի գործունեությունը:

Բացի այդ նա կիրականացնի նաև ներկայացուցչական գործառույթներ` ընդլայնելով և կառավարելով Ասոցիացիայի կապերը միջազգային մասնագիտացված կազմակերպությունների հետ:

Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի հաջորդ տարեկան ժողովը, ինչպես նաև Ասոցիացիայի VIII Միջազգային կոնֆերանսը նախատեսվում է անցկացնել 2011թ.-ի սեպտեմբերին Երևանում:

Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիան` 22.12.2004թ.-ին հիմնադրված ԱՊՀ երկրների Կենտրոնական դեպոզիտարիաների միություն է, որին ներկայումս անդամակցում են 11 պետությունների դեպոզիտար հաստատություններ: Ասոցիացիայի հիմնական նպատակներն են դեպոզիտար գործունեության զարգացումն ու կատարելագործումը, միասնական դեպոզիտար դաշտի ստեղծումը, ինչպես նաև արժեթղթերով հաշվարկների միջազգային համակարգին Ասոցիացիայի անդամների ինտեգրման ապահովումը։

«NASDAQ OMX Արմենիա» ԲԲԸ-ն (մինչև 27.01.2009թ.-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ, ՀՖԲ) հիմնադրվել է 2001 թ.-ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.-ի նոյեմբերի սկզբին ֆոնդային բորսան վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայի անդամ է 27 ընկերություն, ներառյալ 20 բանկ: –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img