«Անելիք Բանկը» ծրագրում է ՎԶԵԲ-ից $10 մլն ստանալ ՓՄԲ-ի վարկավորման համար

06.10.2010 13:34
«Անելիք Բանկը» ծրագրում է ՎԶԵԲ-ից $10 մլն ստանալ ՓՄԲ-ի վարկավորման համար

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական «Անելիք Բանկը» ծրագրում է Վերականգնման և զարգացման եվրոպական բանկից 10 մլն դոլարի վարկ ստանալ՝ փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագրի համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Անելիք Բանկի» վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը։

ՎԶԵԲ-ը և «Անելիք Բանկը» անցյալ ուրբաթ 6 մլն դոլարի հնգամյա վարկային համաձայնագիր են ստորագրել բանկի՝ փոքր և միջին բիզնեսի վարկավորման  ծրագրերի իրականացման համար։ Տվյալ ծրագրով վարկերը կարող են ստանալ մինչև 100 աշխատակից ունեցող ընկերությունները և կազմակերպությունները,    որոնց տարեկան շրջանառությունը 300 մլն դրամը չի գերազանցում, իսկ կապիտալը 250 մլն դրամից քիչ է։

«Մենք մտադիր ենք 2011թ.-ի մարտին ՎԶԵԲ-ին դիմել՝ փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագրով ևս 10 մլն դոլար տրամադրելու համար»,- նշեց Ճզմաչյանը։

Բանկի վարչության նախագահը հիշեցրեց, որ մինչև հոկտեմբերի վերջը բանկը ծրագրում է ՎԶԵԲ-ից ևս 3 մլն դոլար ստանալ՝ էներգաարդյունավետության վարկավորման ծրագրի համար։ Նա հիշեցրեց, որ «Անելիք Բանկը» ՎԶԵԲ-ի հետ 2002թ.-ից է համագործակցում, և այդ ժամանակահատվածում տարբեր վարկային ծրագրերի իրականացման համար շուրջ 16 մլն դոլար է ստացել։

Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 51 տոկոսց մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արթուր Առաքելյանը՝ 12,25 տոկոսով, Արմեն Ղազարյանը՝ 12,25 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։

Բանկի ակտիվները 2010 թ.-ի ինը ամսվա ընթացքում կազմել են շուրջ 54 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 28 միլիարդ դրամ, առաջին կիսամյակի մաքուր շահույթը հարկումից հետո կազմել է 266,9 միլիոն դրամ:

Հունիսի 30-ի դրությամբ բանկն ունի տասը մասնաճյուղ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև