Մինչև տարեվերջ «Անելիք Բանկը» ծրագրում է Հայաստանում երկու նոր մասնաճյուղ բացել

06.10.2010 15:14
 Մինչև տարեվերջ «Անելիք Բանկը» ծրագրում է Հայաստանում երկու նոր մասնաճյուղ բացել

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկը» մինչև 2010թ.-ի վերջ ծրագրում է Հայաստանում երկու նոր մասնաճյուղ բացել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Անելիք Բանկի» վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը։

«Բանկի մանսաճյուղային ցանցը կընդլայնվի. երեք չորս ամսվա ընթացքում երկու մասնաճյուղ կբացվի՝ Երևանում և Սևանում։ Դրանք գրեթե պատրաստ են բացմանը, և մենք համապատասխան կադրեր ենք պատրաստում»,- նշեց նա։

Ըստ Ճզմաչյանի՝ մինչև մյուս տարեվերջ հնարավոր է ևս երկու մասնաճյուղի բացումը։ Միաժամանակ վարչության նախագահն ընդգծեց, որ «Անելիք Բանկը» իրեն որպես մեծ մասնաճյուղային ցանց ունեցող բանկ չի ներկայացնում։

«Ինչ վերաբերում է բանկի նոր ծրագրերին, ապա մենք մտադիր ենք այն ծրագրերի իրականացման վրա կենտրոնանալ, որոնք այսօրվա դրությամբ առկա ենք»,- նշեց նա։

Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 51 տոկոսց մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արթուր Առաքելյանը՝ 12,25 տոկոսով, Արմեն Ղազարյանը՝ 12,25 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։

Բանկի ակտիվները 2010 թ.-ի ինը ամսվա ընթացքում կազմել են շուրջ 54 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 28 միլիարդ դրամ, առաջին կիսամյակի մաքուր շահույթը հարկումից հետո կազմել է 266,9 միլիոն դրամ:

Հունիսի 30-ի դրությամբ բանկն ունի տասը մասնաճյուղ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև