Ռայֆֆայզենբանկ Ավստրիան ՎՏԲ-Հայաստան Բանկի համար 3 մլն. եվրոյի չափով սահմանաչափ է սահմանել

07.10.2010 16:44
Ռայֆֆայզենբանկ Ավստրիան ՎՏԲ-Հայաստան Բանկի համար 3 մլն. եվրոյի չափով սահմանաչափ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երկարատև համագործակցության արդյունքում Ռայֆֆայզենբանկ Ավստրիան սահմանեց սահմանաչափ 3 մլն. եվրոյի չափով ՎՏԲ-Հայաստան Բանկի համար փաստաթղթային գործառնությունները իրականացման համար, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՎՏԲ-Հայաստան բանկի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տրամադրված սահմանաչափի շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ստացավ լրացուցիչ հնարավորություն առանց դրամական միջոցների դեպոնացման իրականացնել փաստաղթային գործառնություններ մինչև 180 օր ժամկետով:

«Այդպիսով եվրոպական շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկը փաստաթղթային բիզնեսի մասով իր արտաքին տնտեսական գործարքների հաճախորդ-մասնակիցներին կտրամադրի ակկրեդիտիվներ և երաշխիքներ առավել շահավետ պայմաններով», - նշվում է տեղեկատվության մեջ:

«Մենք տրամադրում ենք մեր հաճախորդներին բոլոր անհրաժեշտ պայմանները բիզնեսի հաջող զարգացման համար` ներմուծման և արտահանման ակրեդիտիվներ, բանկային երաշխիքներ, առևտրային ֆինանսավորում: Մեր Բանկը բացում է բոլոր տեսակի ետչկանչվող ակրեդիտիվներ` ի օգուտ արտասահմանյան շահառուների», - ասել է ՎՏԲ-Հայաստանի բանկի տնօրինության անդամ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Մերի Մամիկոնյանը:

Նրա խոսքերով՝ արտաքին տնտեսական գործարքների մասնակիցների շահերի պահպանումը հաճախ կախված է պայմանագրերով նախատեսված հաշվարկների ձևի ճիշտ ընտրությունից:

«Հատկապես ակրեդիտիվն է ավանդաբար թույլ տալիս նվազագույնին հասցնել առևտրային ռիսկը և հանդիսանում է հաշվարկի առավել պաշտպանված ձև ինչպես ներկրողի, այնպես էլ արտահանողի համար: Ընդ որում մենք լայնորեն կիրառում ենք Միջազգային Առևտրային Պալատի (ՄԱՊ) անդամ հանդիսացող ՎՏԲ բանկային խմբի հնարավորությունները: Ռայֆֆայզենբանկ Ավստրիայի սույն սահմանաչափը ընդգծում է ՎՏԲ-Հայաստան Բանկի նկատմամբ ցուցաբերած վստահությունը և կօգնի մեզ տրամադրել մեր հաճախորդներին ակրեդիտիվներ և երաշխիքներ շահավետ պայմաններով», - ասել է Մամիկոնյանը:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայումս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն:

«ՎՏԲ-Հայաստան բանկն» ավանդաբար մտնում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում՝ մի շարք ցուցանիշներով։ Ներկայում բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի բանկային մասնաճյուղերի ամենամեծ ու ճյուղավորված ցանցը: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև