Հայաստանը 2011թ.-ին կայուն տնտեսական զարգացման փուլ կթևակոխի

08.10.2010 14:46
Հայաստանը 2011թ.-ին կայուն տնտեսական զարգացման փուլ կթևակոխի

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2011թ.-ին կհաղթահարի տնտեսական ճգնաժամի հետևանքներն ու կթևակոխի կայուն տնտեսական զարգացման փուլ, կարծում է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«2010թ.-ի պետբյուջեով տնտեսական աճը նախատեսված է եղել 1,2 տոկոսի սահմանում, սակայն մենք հուսով ենք, որ տարվա արդյունքում մենք զգալիորեն կգերազանցենք այդ ցուցանիշը: 2011թ.-ի պետբյուջեի նախագծով, որն արդեն քննարկվում է ՀՀ ԱԺ-ում, ՀՆԱ-ի աճը նախատեսված է 4,6 տոկոսի սահմանում, այսինքն մենք արդեն մոտենում ենք ճգնաժամից առաջ եղած տնտեսական աճի մակարդակին», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահը:

Նրա խոսքերով՝ կարևոր է նաև այն փաստը, որ 2010թ.-ի առաջին ութ ամսվա ընթացքում արդյունաբերության աճը կազմել է 10 տոկոս, իսկ տարվա արդյունքում այդ ցուցանիշը մոտավորապես կկազմի 6.6 տոկոս:

«Հայաստանի 2010թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքն ընդունվել է ՀՀ ԱԺ-ի կողմից 2009թ.-ի դեկտեմբերի 10-ին: Պետբյուջեի եկամտաբեր մասը կազմում է 742 միլիարդ դրամ, ծախսերը՝ 935,5 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 193,4 միլիարդ դրամ: Հայաստանի 2010թ.-ի պետբյուջեով տնտեսական աճը նախատեսված է 1,2 տոկոսի սահմանում: (1 դոլարը 360,76 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև