Հայաստանում պահպանվում է գնաճի նվազման միտումը. Մինասյան

08.10.2010 18:56
Հայաստանում պահպանվում է գնաճի նվազման միտումը. Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճի մակարդակի նվազման տեմպերը հուսադրող են, և այդ միտումը կպահպանվի նաև 2011թ.-ին, ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

«Սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, 0,2 տոկոսի չափով գնանկում է գրանցվել, ինչը բավականին հուսադրող ցուցանիշ է»,- ասաց Մինասյանը։

Հանձնաժողովի ղեկավարը տեղեկացրեց, որ 2010թ.-ի առաջին ութ ամիսների ընթացքում՝ 2009թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը 7,7 տոկոս է կազմել։

«Մենք ենթադրում ենք, որ տարվա արդյունքներով գնաճը մոտ 5,5 տոկոս կկազմի, իսկ 2011թ.-ին մեզ կհաջողվի մինչև 5,3 տոկոսի նվազեցնել այդ ցուցանիշը»,- ավելացրեց նա։

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում 2010թ.-ին գնաճը ծրագրված է 4 տոկոսի մակարդակում (±1,5%).։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև