Երկուշաբթի ոսկին նոր ռեկորդ է սահմանել

12.10.2010 12:11
Երկուշաբթի ոսկին նոր ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ոսկու գները երկուշաբթի աճել են՝ ունցիայի դիմաց 1350 դոլարի սահմաններում հերթական ռեկորդ սահմանելով առուվաճառքի փակմանը, սա մեկամսյա ժամանակահատվածում դարձել է 15-րդ ռեկորդը, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսը Նյու Յորքի Comex բորսայում երկուշաբթի օրվա արդյունքներով թանկացել է 0,4 տոկոսով՝ մինչև 1354,4 դոլար տրոյական ունցիայի դիմաց։

«Մենք շարունակում ենք նկատել ներդրողների հետաքրքրությունը ոսկու նկատմամբ»,- MarketWatch գործակալությունը մեջբերում է Lind-Waldock-ի ավագ ստրատեգ Ադամ Կլոփֆենշթայնի (Adam Klopfenstein) կարծիքը։

Երկուշաբթի որևէ նշանակալի վիճակագրություն չի հրապարակվել, որը կցուցադրեր տնտեսության վերականգման դինամիկան և, համապատասխանաբար, կազդեր թանկարժեք մետաղի արժեքի վրա, սակայն շուկայում շարունակվում է անորոշություն պահպանվել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի հետագա գործողությունների և համաշխարհային տնտեսության հեռանկարների վերաբերյալ, ինչը ողջունում է ներդրողների շահագրգռվածությունը թանկարժեք մետաղների հանդեպ:

2010 թվականից սկզբից ոսկին թանկացել է 24 տոկոսով, դեկտեմբերին աճը շուրջ 5 տոկոս է կազմել: Նախորդ շաբաթը կարևորվել է մետաղի արժեքի 2,1 տոկոս աճով և դարձել է առանց ընդմիջման չորրորդ շաբաթը, երբ բարձրանում է ոսկու գինը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև