«Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսն է բացվել Գյումրիում

12.10.2010 16:29
«Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսն է բացվել  Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Գյումրի քաղաքում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը։ Ինչպես երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ-ի մամուլի ծառայությունից, ցուցադրությունը կգործի մինչև հոկտեմբերի 21-ը։

Ցուցահանդեսի բացմանը Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Աշոտ Մկրտչյանը նշեց, որ Գյումրիում կազմակերպվող ցուցահանդեսը նպատակ ունի մարզի բնակիչներին դրամաշրջանառության պատմությանը և Կենտրոնական բանկի գործառույթներին ծանոթանալու հնարավորություն տալ:

Ինչպես հետևում է տեղեկատվությունից, մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:

Երևանի դպրոցականներն ունեն նման հնարավորություն, նրանք այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով:

Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ստեղծել նաև մարզերի աշակերտների, ուսանողների և բնակչության համար:

Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են կազմակերպվել Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերում, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև