ՀՀ ԿԲ-ն 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմս է տեղաբաշխել

12.10.2010 16:49
ՀՀ ԿԲ-ն 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմս է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը երեքշաբթի 1 միլիարդ դրամ ծավալով 30 շաբաթ մարման ժամկետով գանձապետական կարճաժամկետ AMGT30105116 թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 1950 միլիոն դրամ, որոնցից 1850 մլն դրամը՝ մրցակցային հայտերով, որոնք ներկայացվել են դիլեների կողմից։ Գանձապետական դեպոզիտարիայի կողմից ոչ մրցակցային հայտերի ծավալը  100 մլդ դրամ է կազմել։

Աճուրդին 7 դիլեր է մասնակցել: Տեղաբաշխված պարտատոմեսրի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,0399 տոկոս՝ 10,1488 տոկոս տեղաբաշխման սահմանային եկամտաբերությամբ: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 1 միլիարդ դրամ: (1 դոլարը 361,52 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև