ԿԲ-ն փոփոխել է «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման» կարգը

12.10.2010 18:53
ԿԲ-ն փոփոխել է «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման» կարգը

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը լրացում կատարեց «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման» կանոնակարգում:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ-ի հասարակության կապերի ծառայությունից, նման որոշումը կայացվել է երեքշաբթի ՀՀ ԿԲ Խորհրդի նիստի ժամանակ, որը վարել է ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիյելյանը։

Միաժամանակ ԿԲ որոշմամբ, փոփոխություն կատարվեց «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում:

Բացի այդ, Խորհուրդը հաստատեց 2010-2011 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Խաչքարեր» վեց հուշադրամների դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը:

Խորհրդի որոշմամբ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ին American Express արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրվեց, «Ռոուդ Լիդեր» ՍՊԸ-ի թիվ 1 մասնաճյուղն արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացավ:

Նույն նիստի ժամանակ վերաձևակերպվեց անհատ ձեռնարկատեր Ջեմմա Բաղրամյանի փոխանակման կետի թիվ 507 արտարժույթի առուվաճառքի լիցենզիան, իսկ Ա/Ձ Արայիկ Մակարյան գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 159 լիցենզիան ուժը կորցրած ճանաչվեց:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև