Երևանում հոկտեմբերի 17-ին կմեկնարկի Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովը

13.10.2010 14:49
Երևանում հոկտեմբերի 17-ին կմեկնարկի Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում հոկտեմբերի 17-ին կմեկնարկի Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովը, հաղորդվում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ, որը ՀՀ կենտրոնական բանկի և Հայաստանի բանկերի միության հետ համատեղ միջոցառման համակազմակերպիչն է:

Համաժողովի նպատակն է ֆինանսիստների և բանկիրների  համահայկական ընկերակցության ստեղծման միջոցով նպաստել հայ ֆինանսիստների և բանկիրների համագործակցության ակտիվացմանը:

Բացմանը կմասնակցեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կենտրոական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ կառավարության անդամներ և այլ պաշտոնատար անձինք:

Նախատեսվում են զեկույցներ «Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի զարգացումները. մարտահրավերներ և ձեռքբերումներ», «Հայաստանի բանկային համակարգը որպես back-office ծառայություններ մատուցող. սահմանափակումներն ու հնարավորությունները», «Ֆինանսական կրթության խնդիրները Հայաստանում», «Սփյուռքի մասնագիտական ներուժը ՀՀ ֆինանսական ինստիտուտների կառավարման գործընթացներում» թեմաներով:

Համաժողովի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Փարաջանովի տուն-թանգարան:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև