Apple ընկերությունը սեփական բաժնետոմսերի գնային ռեկորդ է սահմանել

14.10.2010 13:35
Apple ընկերությունը սեփական բաժնետոմսերի գնային ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Apple ընկերության բաժնետոմսերի գինը չորեքշաբթի հասել է ընկերության պատմության մեջ ռեկորդային սահմանակետի՝ անցնելով մեկ բաժնետոմսի դիմաց 300 դոլարի նշաձողը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ամերիկյան ֆինանսական գործակալություններին:

«Հեղափոխական» պլանշետային համակարգչի շուկա հաջող դուրս գալը, չորրորդ սերնդի iPhone-նների ակտիվ վաճառքը և առաջիկայում չինական շուկայում ընկերության ընդլայնումը վերլուծաբաններին էլ ավելի մեծ վստահություն են ներշնչում Apple-ի զարգացման հեռանկարների կապակցությամբ:

Ընկերությունն արդեն աշխատում է հինգերորդ սերնդի սմարթֆոնների ստեղծման վրա, որոնք, ի տարբերություն չորրորդ սերնդի սմարթֆոնների, կփոխեն իրենց դիզայնը: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի շուկաներում չորրորդ սերնդի iPhone-նները մեծ թափով հայտնվեցին 2010թ.-ի հունիսի 24-ին:

Այս բոլոր երկրներում վաճառքի բացման օրը հերթեր էին գոյանում: Առաջին երեք օրվա ընթացքում վաճառված սմարթֆոնների ծավալը կազմեց 1,7 միլիոն:

Երրորդ եռամսյակում չորրորդ սերնդի iPhone-նների վաճառքի ծավալը կազմել է 8,5 միլիոն, սակայն վերլուծաբաններն ակնկալում են, որ չորրորդ եռամսյակում այս ցուցանիշը կարող է հասնել 15 միլիոնի:

Ասոշիեյթիդ Փրես գործակալության ներկայացրած գնահատականի համաձայն, Apple-ի շուկայական կապիտալացումը հասել է մոտավորապես 273 միլիարդ դոլարի:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև