HSBC Բանկ Հայաստանի ինտերնետ-բանկինգից 4000 հաճախորդ է օգտվում

15.10.2010 13:38
HSBC Բանկ Հայաստանի ինտերնետ-բանկինգից 4000 հաճախորդ է օգտվում

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ ինտերնետ- բանկինգի ծառայություններից արդեն 4000 հաճախորդ է օգտվում, իսկ հեռախոսային բանկինգի հաճախորդների քանակը 16 հազար է կազմում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Կլիֆորդը։

2009թ.-ին HSBC Բանկ Հայաստանը, մասնավորապես, շուրջ 2,5 մլն դոլար է ներդրել հեռախոսային և ինտերնետ-բանկային ծառայությունների զարգացման համար։ Դրա շնորհիվ բանկը 2010թ.-ին նոր մասնաճյուղեր չի ծրագրում բացել։

«Մեզ մոտ շատ լավ են ընթանում ինտերնետ-բանկինգի վաճառքները, որը մենք ներմուծել ենք անցած տարի։ Մի քանի ամսվա ընթացքում աճը բավականին տպավորիչ է»,- նշեց բանկի գլխավոր գործադիր տնօրենը։

«Մեր սպասելիքներն արդարացան։ Այս երկու նոր ուղիները հաճախորդների շրջանում շատ հայտնի դարձան»,- ավելացրեց նա։

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, որը «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1995թ.-ի սեպտեմբերի 25-ին։ ««HSBC Europe BV» հոլդինգային ընկերությունը HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսի սեփականատերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին։ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն, 2010թ.-ի հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 126,7 միլիարդ դրամ, պարտավորությունները` 107,9 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը` 18,8 միլիարդ դրամ, կանոնադրական կապիտալը` 7,6 միլիարդ դրամ, ընդհանուր վարկային ներդրումները՝ 70,3 միլիարդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` շուրջ 101,9 միլիարդ դրամ, իսկ մաքուր շահույթը 2010 թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում կազմել է 1,9 միլիարդ դրամ: Հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի տարածքում բանկի յոթ մասնաճյուղ է գործում: (1 դոլարը 361,28 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև