ՀՀ ԿԲ-ն հրապարակել է ԱՊՊԱ-ի հաստատված սակագները

15.10.2010 17:21
ՀՀ ԿԲ-ն հրապարակել է ԱՊՊԱ-ի հաստատված սակագները

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից ընդունված ավտոպատասխանատվության պարտադիր ապահովագրման ապահովագրավճարների սակագները:

Ինչպես ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, ԱՊՊԱ-ի պոլիսները կսկսեն վաճառվել Հայաստանի ապահովագրական ընկերություններում ընթացիկ տարվա հոկտեմբերի 18-ից:

Պոլիսների արժեքը որոշելիս հաշվի են առնվում այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են տրանսպորտային միջոցի տեսակը, վարորդի տարիքն ու վարորդական փորձը, ավտոմեքենային շարժիչի հզորությունը և շահագործման նպատակը (անձնական օգտագործման, տրանսպորտային միջոց, ծառայողական ավտոմեքենա և այլն): Միաժամանակ վարորդի տարիքից կախված նվազագույն գինն ավելանում է, այսինքն՝ որքան շատ փորձ ունի վարորդը, այնքան քիչ է ապահովագրավճարը:

Ինչպես նշվում է ԿԲ-ի տեղեկատվության մեջ, 80 ձիաուժից ոչ ավել հզորություն ունեցող շարժիչով մեքենաների համար նվազագույնը ապահովագրավճարը կազմում է 25 հազար դրամ, տաքսիների համար՝ 37 հազար դրամ, ծառայողական ավտոմեքենաների համար՝ 26 հազար դրամ, իսկ 231 ձիաուժից ավել շարժիչով մեքենաների համար՝ համապատասխանաբար 46 հազար դրամ, 66 հազար դրամ և 48 հազար դրամ:

Միաժամանակ 80 ձիաուժից ոչ ավել հզորություն ունեցող շարժիչով մեքենաների համար առավելագույն ապահովագրավճարը կկազմի 42 հազար դրամ, տաքսիների համար՝ 61 հազար դրամ, ծառայողական մեքենաների համար՝ 44 հազար դրամ, իսկ 231 ձիաուժից ավել շարժիչով մեքենաների համար՝ համապատասխանաբար 71 հազար դրամ, 110 հազար դրամ և 79 հազար դրամ:

ՀՀ խորհրդարանը 2010 թ.-ի մայիսի 18-ի նիստին ընդունել է «Ավտոտրանսպորտային միջոցների շահագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքը, որի նպատակն է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով տուժածներին պատշաճ փոխհատուցման վճարման ապահովումը, ինչպես նաև տուժածների շահերի պաշտպանությունը: Օրենքը ուժի մեջ կմտնի 2011 թ.-ի հունվարի 1-ից:-0- Ա.Թ.


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև