Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովն է բացվել Երևանում

18.10.2010 14:43
Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովն է բացվել  Երևանում

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի Երևանում բացվել է ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովը։ ՀՀ սփյուռքի նախարարության, Կենտրոնական բանկի և Բանկերի միության կողմից կազմակերպված համաժողովին մասնակցում են  45 ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Լիբանանից և  Միացյալ Արաբական Էմիրություններից։

Ինչպես բացման արարողության ժամանակ նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, համաժողովը թույլ կտա միավորել հայ և արտասահմանցի մասնագետների ջանքերը, ամրապնդել Սփյուռքի հետ Հայաստանի կապերը, ինչպես նաև համագործակցությունը սփյուռքների միջև։

«Սա հատկապես կարևոր է գլոբալիզացման և մշտական մարտահրավերների պայմաններում, որոնք 21-րդ դարը նետել է աշխարհին... Արագ փոքրացող  աշխարհի պայմաններում այդ մարտահրավերները նաև հայկական աշխարհի վրա են ազդում»,- ասաց նախարարը։

Հակոբյանը հիշեցրեց, որ բացի գլոբալ մարտահրավերներից Հայաստանի առջև նաև տարածաշրջանային խնդիրներ են կանգնած՝ ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը, մշտապես հնչող ռազմատենչ հայտարարությունները, Հայաստանի և ԼՂՀ-ի երկկողմանի շրջափակումը։ Նախարարը նաև նշեց Հայաստանի ներքին, հասարակական խնդիրների արդիականությունը, մասնավորապես, կապված քաղաքացիական հասարակության և ինստիտուտների ձևավորման հետ։

Ըստ նրա՝ հայկական պետության դիմադրողականության ամրապնդման համար կարևոր նշանակություն ունի հայ ժողովՐդի, Հայաստանի և Սփյուռքի համախմբված ներուժը։

Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովի հիմնական նպատակն է ողջ աշխարհի հայ բանկիրների և ֆինանսիստների ներուժի համախմբումը, Հայաստան-Սփյուռք համագործակցության արդյունավետության բարձրացման մեխանիզմների մշակումը, Ֆինանսիստների և բանկիրների համահայկական ասոցիացիայի ստեղծումը և դրա հիման վրա պրոֆեսիոնալ ցանցի  ձևավորումը։ --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև