Հայաստանը լավ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու բոլոր նախադրյալներն ունի.

18.10.2010 19:23
Հայաստանը լավ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու բոլոր նախադրյալներն ունի.

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը լավ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու բոլոր նախադրյալներն ունի, երկուշաբթի Երևանում Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովի ժամանակ ասաց Լիբանանի Կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալ Հարություն Սամուելյանը։

Ըստ նրա, Հայաստանում տարածաշրջանային ֆինանսական կենտրոն ձևավորելու համար անհրաժեշտ է բարձրացնել երկրի տնտեսական մրցունակությունը, բարելավել ենթակառուցվածքը, զարգացնել բորսան, հանդարտ հարկային համակարգ ներմուծել, շուկայի կարգավորման բարձր մակարդակ ապահովել։

«Հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչներ կան, ովքեր կարող են իրենց տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները ներդնել Հայաստանի ֆինանսական կենտրոնի ձևավորման մեջ, քանի որ կենտրոնն առաջին հերթին հզոր ներքին ռեսուրսներով և միջազգային կապերով տնտեսական գործոն է ներկայացնում»,- ասաց Սամուելյանը։

Նա նշեց, որ երկրի ֆինանսական կայունության բարձր մակարդակը թույլ է տալիս ենթադրել, որ նման միտումների զարգացմանն առընթեր ֆինանսական կենտրոնի գործունեությունն ակտիվ կլինի։

ՀՀ բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը բավական հետաքրքիր նախադրյալներ ունի տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու համար:

«Այս համատեքստում Հայաստանը Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի երկրների համար ֆինանսական կենտրոն դառնալու բավական հետաքրքիր հեռանկարներ ունի, քանի որ լեզվական և աշխարհագրական խնդիրներ չկան, ինչպես նաև առկա է գործող համակարգերի նմանությունը»,- ասաց Ղուկասյանը։

Միաժամանակ նա նշեց, որ նպատակահարմար է արտասահմանյան ֆինանսական ընկերությունների ներգրավել Հայաստան՝ որպես back-office, որտեղ կներկայացվեն բարդ կամ առավել բարձր գնահատվող ֆինանսական ծառայությունները։

Որպես նման ծառայություններ Ղուկասյանը նշեց ֆինանսական  ցուցանիշների վերլուծությունը, ֆինանսական ծրագրավորումը, աուդիտը, ֆինանսական հաշվետվությունների կառավարումը,  հաշվետվությունների անցկացումն ու հաշվետվությունը, որտեղ այդ ծառայությունների զարգացման համար հիմնական պահանջը տեղեկատվական տեխնոլոգիաների և մարդկային ներուժի առկայությունն է։

ՀՀ ղեկավարությունը բազմիցս հայտնել է տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու մտադրության մասին, որի կապակցությամբ իշխանությունները մտադիր են գրավել համաշխարհային փորձը և ՀՀ ֆինանսական շուկաներում կայուն ավանդույթներ ձևավորել։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև