ՀՀ ԿԲ-ն կկողմնորոշվի ցածր անվանական արժեքով ոսկու ձուլակտորների թողարկման հարցում

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը շուտով կհայտարարի ցածր անվանական արժեքով (մինչև 5 գրամ) ոսկու ձուլակտորների թողարկման հնարավորության արդյունքների մասին, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Մենք քննարկում ենք ցածր անվանական արժեքով ոսկու ձուլակտորների թողարկման հնարավորությունները, ուսումնասիրում ենք լավագույն փորձը, և շատ շուտով կհայտարարենք վերջնական արդյունքների մասին»,- ասաց Ջավադյանը:

Ինչպես նշեց ԿԲ ղեկավարը, նման հարցերը հիմնավոր ուսումնասիրման կարիք  ունեն, քանի որ նմանատիպ ծրագրերի իրականացման հեղինակությունը շատ բարձր է և կապված է ԿԲ վարկանիշի հետ:

Նրա խոսքերով, Հայաստանում նման հնարավորությունը դոլարացման կրճատման ևս մեկ գործիք կդառնա:

Նա նշեց, որ ֆինանսական ռիսկերի զսպման տեսանկյունից բավականին շատ քայլեր է ձեռնարկվել, և Հայաստանի համար հիմնական մարտահրավերներից մեկը նաև բանկային համակարգում առկա դոլարացումն է:

«Մենք արդեն բավականին լուրջ փոփոխություններ ենք իրականացրել կարգավորման և կառավարման մեջ, նոր մեխանիզմներ ենք ներդրել, փոփոխություններ ենք կատարել նորմատիվներում և, բնականաբար, բանկերի հետ համատեղ պետք է զսպենք նման ռիսկերը և, նախևառաջ, արժութային ռիսկերը, ինչի կապակցությամբ կպայքարենք բարձր դոլարացման դեմ»,- ասաց Ջավադյանը:

Հայ փորձագետների կարծիքով, այսօր հաճախորդների այլընտրանքը խնայողությունների մասով շատ զուսպ է՝ դրամ, դոլար, եվրո, իսկ եվրոպական արժույթի հետ տեղի ունեցող գործընթացները հաշվի առնելով, իրական ընտրությունը միայն դոլարի և դրամի միջև է: Նրանց գնահատականներով, եթե ցածր անվանական արժեքի ոսկու ձուլակտորների թողարկման ԿԲ նախագիծը գոյություն ունենար մեկ տարի առաջ, հնարավոր է՝ նման ճկում դեպի դոլարային զանգված շուկայում չնկատվեր: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img