2010 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում 7,8 տոկոսանոց գնաճ է գրանցվել

20.10.2010 16:15
2010 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում 7,8 տոկոսանոց գնաճ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2010 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում 7,8 տոկոսանոց գնաճ է գրանցվել՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է տրամադրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ հունվար-սեպտեմբերին, 2009 թ.-ի դեկտեմբերի համեմատ, սպառողական գների 4,7 տոկոսանոց աճ է գրանցվել:

Պետբյուջեի համաձայն՝ 2010 թ.-ին Հայաստանում գնաճը նախատեսված է 4 տոկոսի սահմաններում (±1,5%): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև