Հայաստանը տարին կավարտի 10% գնաճով. ԿԲ նախկին նախագահ

21.10.2010 15:49
Հայաստանը տարին կավարտի 10% գնաճով. ԿԲ նախկին նախագահ

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը 2010 թ.-ի վերջին կկազմի 10 տոկոս, կարծում է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

«Սա գնաճի աննախադեպ բարձր ցուցանիշ է, որը չի կարող բացասաբար չազդել երկրի տնտեսական իրավիճակի վրա», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ասատրյանը:

Նրա կարծիքով՝ այս համատեքստում 2011 թ.-ի պետբյուջեով նախատեսված 4,6 տոկոսանոց տնտեսական աճը մարդկանց կյանքում զգալի փոփոխություններ չի մտցնի, այլ միայն մասամբ կծածկի գնաճը:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2010 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում 7,8 տոկոսանոց գնաճ է արձանագրվել՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում գնաճը 2010 թ.-ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%):

Միաժամանակ ՀՀ ԿԲ նախկին նախագահը նշեց, որ 2010 թ.-ի ինը ամսվա ընթացքում գրանցված 2,8 տոկոսանոց տնտեսական աճը բավականին ցածր ցուցանիշ է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ սեպտեմբերին ՀՆԱ-ն, օգոստոսի համեմատ, 25 տոկոսով անկում է ապրել:

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2010 թ.-ին ծրագրված է 1,2 տոկոսի սահմանում:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին, 2009 թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ, 7,8 տոկոսանոց գնաճ է արձանագրվել: Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում գնաճը 2010 թ.-ի վերջում ծրագրված է 4 տոկոսի սահմանում (±1,5%): Միաժամանակ ԱՄՀ-ն 2010 թ.-ին Հայաստանում գնաճը կանխատեսում է 6 տոկոսի սահմանում: Իսկ Համաշխարհային բանկը Հայաստանում 2010 թ.-ի գնաճի կանխատեսումը վատացրել է՝ նախկին 5,5 տոկոսից հասցնելով 6,5 տոկոսի:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև