Բանկերի հետ Հայաստանի ԿԲ օպերացիաների դրական սալդոն կազմել է 58,7 մլրդ դրամ

22.10.2010 15:16
Բանկերի հետ Հայաստանի ԿԲ օպերացիաների դրական սալդոն կազմել է 58,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բանկային հատվածի հետ դրամային լիկվիդայնության տրամադրման և աբսորբացման Հայաստանի ԿԲ օպերացիաների՝  հոկտեմբերի 21-ի օպերացիոն օրվա ավարտին սալդոն դրական է ձևավորվել և կազմել է 58,7 մլրդ դրամ՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 0,02 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժնից։  

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 20-ին, սալդոն նույնպես դրական է եղել և կազմել է 58,69 մլրդ դրամ։

Օպերացիաների սալդոն հաշվարկվում է որպես բանկային հատվածի նկատմամբ Հայաստանի ԿԲ պարտավորությունների և բանկային հատվածի նկատմամբ ԿԲ պահանջների կատարման ժամկետների միջև տարբերություն ընթացիկ օրում։ Օպերացիաների սալդոյի բացասական նշանը բնութագրում է ԿԲ դրամային միջոցների աբսորբացումը, դրական նշանը՝ բանկային հատվածին լիկվիդայնության տրամադրումը։ ($1 – 360,23 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև