Անելիք Բանկը փոխել է իր կարգախոսը

23.10.2010 14:33
Անելիք Բանկը փոխել է իր կարգախոսը

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 22-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է իր կարգախոսի փոփոխման մասին, ուրբաթ «ԱՌԿԱ»գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։ «Անելիք Բանկը՝ կայուն հիմք, վստահելի ապագա» նոր կարգախոսը փոխարինել է նախկին՝ «Անելիք բանկ՝ Ձեր հաջողության երաշխիքը» կարգախոսին։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, իր գործունեության 20 տարիների ընթացքում Անելիք Բանկն ունեցել է մի քանի կարգախոսներ, որոնք համահունչ են եղել տվյալ ժամանակաշրջանին։

«Այս նոր  կարգախոսն ընդգծելով «Անելիք Բանկի» անցած ճանապարհը և ապագայի հանդեպ վստահությունը` լիարժեք արտացոլում է Բանկի առավելությունները և առաքելությունը»,-  նշեց  «Անելիք Բանկ» ՓԲԸ -ի Վարչության Նախագահ Սամվել Ճզմաչյանը:

Հաղորդագրության համաձայն, բանկի դինամիկ աճը ներկայացնում է այն փաստը, որ վերջին 5 տարիների ընթացքում Բանկի ակտիվները աճել են 2 անգամ, վարկային պորտֆելը 2,1, իսկ կապիտալն ավելացել է ավելի քան 3,7 անգամ:

Անելիք Բանկը միակն է հայկական բանկերից, որն ունի սեփական «Անելիք Ռու» ՍՊԸ առևտրային դուստր բանկ Ռուսաստանի Դաշնությունում` գրանցված ՌԴ ԿԲ-ի կողմից։

Անելիք Բանկն առաջինն է հայկական բանկերի մեջ, որը ստեղծեց սեփական Դրամական Փոխանցումների «Անելիք» Համակարգը, որը գործում է աշխարհի ավելի քան 100 երկրում, 500 բանկում:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 51 տոկոսց մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արթուր Առաքելյանը՝ 12,25 տոկոսով, Արմեն Ղազարյանը՝ 12,25 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։

Բանկի ակտիվները 2010 թ.-ի ինը ամսվա ընթացքում կազմել են շուրջ 54 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 28 միլիարդ դրամ, առաջին կիսամյակի մաքուր շահույթը հարկումից հետո կազմել է 266,9 միլիոն դրամ:

Հունիսի 30-ի դրությամբ բանկն ունի տասը մասնաճյուղ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև