Ամերիաբանկն ապահովել է վարկային պորտֆելի ամենամեծ ծավալը ՀՀ բանկային համակարգում

23.10.2010 14:36
Ամերիաբանկն ապահովել է վարկային պորտֆելի ամենամեծ ծավալը ՀՀ բանկային համակարգում

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2010թ.-ի 9 ամսվա արդյունքներով 88 մլրդ դրամ է կազմել, և այս ցուցանիշով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է առաջին տեղը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, տարեսկզբի համեմատությամբ վարկային պորտֆելի աճը 9 ամսում կազմել է 37 տոկոս, իսկ նախորդ տարվա նույն ժամանկաշրջանի համեմատությամբ՝ 98 տոկոս։

Ամերիաբանկը` որպես կորպորատիվ բանկ, շարունակ բարելավում է կորպորատիվ հաճախորդներին առաջարկվող վարկերի տրամադրման պայմանները` վարելով ճկուն սակագնային  քաղաքականություն: Ընթացիկ տարվա 9 ամսվա արդյունքներով Բանկի վարկային պորտֆելի աճի 87%-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերի հաշվին, որոնք նշված ժամանակահատվածում աճել են 38 %-ով:

2009թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ  Բանկի վարկային պորտֆելի  84%-ը  (75 մլրդ դրամ) կազմում են կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերը:

Ամերիաբանկը չնայած կորպորատիվ, ներդրումային բանկ է, այնուհանդերձ մեծ  ուշադրություն է ցուցաբերում ֆիզիկական անձանց, հատկապես կորպորատիվ հաճախորդների աշխատակիցների համար նախատեսված վարկային փաթեթի տեսականու ընդլայնմանը և տրամադրման պայմանների շարունակական բարելավմանը: Այդ է  վկայում ֆիզիկական անձանց պորտֆելի վերլուծությունը.  ընթացիկ տարվա 9 ամսում ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի աճը կազմել է 29%, իսկ տարեկան կտրվածքով պորտֆելը  գրեթե կրկնապատկվել է  (աճը` 99%):

«Ամերիաբան» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև