Հայաստանում կպարզեցվի ստորադաս փոխառությունների ներգրավման կարգը

25.10.2010 18:05
Հայաստանում կպարզեցվի ստորադաս փոխառությունների ներգրավման կարգը

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Քաղաքացիական օրենսգրքի, «Սնանկության մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Բանկերի, վարկային, ներդրումային և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Ապահովագրման և ապահովագրական գործունեության մասին» օրենքներում կատարվելիք փոփոխությունները:

Ինչպես նշեց Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը՝ ներկայացնելով փոփոխությունները, առաջարկվող օրենսդրային փոփոխություններով առևտրային, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունները հնարավորություն կստանան ստորադաս փոխառու կապիտալ ներգրավել և դրանով իսկ բարելավել սեփական ֆինանսական վիճակը:

Ստորադաս փոխառությունների ներգրավումը լրացուցիչ կապիտալի ներգրավման առավել արդյունավետ և արագ ձևն է, քան կանոնադիր կապիտալի համալրումը:

«Այս նոր գործիքով մենք հնարավորություն կընձեռենք ավելի գրավիչ դարձնելու նմանատիպ ներդրումների ներգրավումը, որոնք հարմար է ներգրավել ճգնաժամի պայմաններում, քան ուղղակի ֆինանսական ներդրումները»,- ասաց Գաբրիելյանը: -0-Ն.Ա.


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև