«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն նախատեսում է 30 մլն դոլարով մեծացնել վարկային պորտֆելը

25.10.2010 18:07
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն նախատեսում է 30 մլն դոլարով մեծացնել վարկային պորտֆելը

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն նախատեսում է 30 մլն դոլարով մեծացնել վարկային պորտֆելը, տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: Բանկը VISA International-ի և MaserCard International-ի լիիրավ անդամ է: 2008թ.-ի սեպտեմբերից «Առէկսիմբանկ-Գազարտբանկի խումբ» ՓԲԸ 100 տոկոսանոց բաժնետերն է Գազպրոմբանկը։

2007թ.-ին «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն ձեռք է բերում «ԱռԷկսիմբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 80 տոկոսը, 2008թ.ին դառնում «Առէկսիմբանկի» 100% բաժնետերը և նույն թվականին ավելացնում «Առէկսիմբանկի» կապիտալը 6 000 002 502 դրամով (20 000 000 USD):

2010 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաճյուղերի թիվը 15 է, որոնցից 6-ը՝ Երևանում և 9-ը՝ Հայաստանի տարբեր մարզերում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև