Ամերիաբանկի ակտիվները Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ցուցանիշի 10,5% են կազմում

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի 152,5 մլրդ դրամի ակտիվները, սեպտեմբերի 31-ի դրությամբ, Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ցուցանիշի 10,5 տոկոսն են կազմում, հայտարարեց «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

«Տարվա սկզբից աճը կազմում է մոտ 147,7 տոկոս։ Ըստ այս ցուցանիշի, բանկը երկրորդ տեղում է, և մենք ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ այդ դիրքը կպահպանվի»,- ասաց նա երեքշաբթի մամուլի ասուլիսում։

Ջրբաշյանը նշեց, որ տարեսկզբին Ամերիաբանկը շատ հավակնոտ ծրագիր է ներկայացրել և ծրագրել է տարին ավարտել բանկային համակարգի առաջատար եռյակում։

«Երեք եռամսյակների արդյունքներով մենք իրականացրել ենք այդ ծրագիրը։ Բանկը բոլոր ցուցանիշներով բանկային համակարգի եկրորդ տեղում է, իսկ որոշներով՝ առաջին»,- ասաց նա։

Խոսելով պարտավորությունների մասին՝ Ջրբաշյանն ասաց, որ Ամերիաբանկը շուկայում 10,69 տոկոս տեսակարար կշիռ է ապահովել, և 121,3 մլրդ դրամի պարտավորություններ ունի։

«Ընդհանուր կապիտալով Ամերիաբանկը նույնպես երկրորդ տեղում է՝ 31,2 մլրդ դրամ կապիտալով։ Տարվա սկզբից այս ցուցանիշով աճը կազմում է մոտ 143,5 տոկոս»,- ասաց նա։

Ինչպես նշեց զարգացման տնօրենը, կանոնադիր կապիտալի ցուցանիշով Ամերիաբանկն արդեն երրորդ տարի է՝ երրորդ տեղն է զբաղեցնում։

«Կանոնադիր կապիտալը կազմում է 25,5 դրամ, ինչը կանոնադիր կապիտալի շուկայում կազմում է 13,30 տոկոս»։

Խոսելով վարկային ավանդների մասին՝ Ջրբաշյանը նշեց, որ Ամերիաբանկն այսօր շուկայի առաջատարներից է։

«Վարկային պորտֆելի ծավալը կազմում է 88,4 մլրդ դրամ, տարեսկզբից աճը կազմում է 163,4 տոկոս, իսկ շուկայում տեսակարար կշիռը՝ 10,5 տոկոս»,- ավելացրեց նա։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոյի և դոլարի փոխարժեքը բարձրացել է, ռոււբլին՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 0․14 կետով և կազմել 429․12 դրամ, իսկ ռուբլին նվազել է 0․0645 կետով և կազմել 5․0629 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img