«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջատար է հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում վարկային պորտֆելի աճի տեմպով

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն  Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում վարկային պորտֆելի աճի տեմպով, իսկ ընդհանուր ակտիվների աճի տեմպով երկրորդ տեղն է զբաղեցնում, ասվում է բանկի մամուլի ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ։

Նշված ժամանակահատվածում բանկի վարկային պորտֆելի աճի տեմպը 99,99 տոկոս է կազմել, իսկ ակտիվների մասով՝ 44,31 տոկոս, ասվում է հաղորդագրության մեջ։

2010թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ակտիվները 56,3 մլրդ դրամ են կազմել, պարտավորությունները՝ 41,7 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 14,6 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 12,3 մլրդ դրամ։ Բանկի համախառն վարկային ներդրումները 42,8 մլրդ դրամի են հասել, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ 18,4 մլրդ դրամի։ Մինչև հարկումը եկամուտը կազմել է 744,3 մլն դրամ։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: Բանկը VISA International-ի և MaserCard International-ի լիիրավ անդամ է: 2008թ.-ի սեպտեմբերից «Առէկսիմբանկ-Գազարտբանկի խումբ» ՓԲԸ 100 տոկոսանոց բաժնետերն է Գազպրոմբանկը։

2007թ.-ին «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն ձեռք է բերում «ԱռԷկսիմբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 80 տոկոսը, 2008թ.ին դառնում «Առէկսիմբանկի» 100% բաժնետերը և նույն թվականին ավելացնում «Առէկսիմբանկի» կապիտալը 6 000 002 502 դրամով (20 000 000 USD):

2010 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաճյուղերի թիվը 15 է, որոնցից 6-ը՝ Երևանում և 9-ը՝ Հայաստանի տարբեր մարզերում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img