ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մարտունի» մասնաճյուղի պաշտոնական բացման շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2010թ. հոկտեմբերի 27-ին Մարտունի քաղաքում տեղի ունեցավ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  «Մարտունի» մասնաճյուղի բացման շնորհանդեսի հանդիսավոր արարողությունը:

«Մարտունի» մասնաճյուղի շնորհանդեսը այս տարվա աշնան ընթացքում բանկի կողմից կազմակերպվող առաջին պաշտոնական նորաբնակությունն է: Մինչև 2010թ. վերջը նմանատիպ շնորհանդեսներ նախատեսվում է անց կացնել «Ապարան», «Նոյեմբերյան», «Բյուրեղավան» և Թիվ 76 (ք. Հրազդան) մասնաճյուղերում:

«Մարտունի» մասնաճյուղը տրամադրում է բացառիկ բանկային ծառայությունների լայն սպեկտր ոչ միայն Մարտունի քաղաքի բնակիչներին և կազմակերպություններին, այլև մարզային մասշտաբով բանկային ծառայություններ սպառողներին:

Մանրածախ բիզնեսի զարգացման ծրագրի համաձայն, ՎՏԲ-Հայաստան Բանկը փոխեց «Մարտունի» մասնաճյուղի գործունեության հասցեն` տեղափոխվելով նոր մասնաշենք: Նոր մասնաշենքում անց են կացվել վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ` համապատասխանեցնելով շենքի արտաքին և ներքին կահավորումը ՎՏԲ բրենդին և ֆիրմային ոճին: Մասնաճյուղը նաև սարքավորված է ժամանակակից համակարգչային տեխնիկայով, հատուկ սարքավորումներով, գրասենյակային կահույքով և բոլոր անհրաժեշտ կոմունիկացիոն միջոցներով: «Մարտունի» մասնաճյուղի հաճախորդներն ու այցելուները ստացել են ավելի հարմարավետ պայմաններում որակով և արագ սպասարկման հնարավորություն:

«Մարտունի» մասնաճյուղում ամսական սպասարկվում է մոտ 1500  հաճախորդ, որոնց թվում են ինչպես պետական կազմակերպություններ և առևտրային ձեռնարկություններ, այնպես էլ անհատ ձեռներեցներ և ֆիզիկական անձինք:

2010թ. սեպտեմբերի ավարտին Մարտունի մասնաճյուղի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 430 մլն ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդային պորտֆելը՝ 136 մլն ՀՀ դրամ:

«Մարտունի» մասնաճյուղի շնորհանդեսի հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՎՏԲ Հայաստան Բանկի ղեկավարությունը, ի դեմս Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի, Մարտունի քաղաքի քաղաքապետ  Բագրատ Հարությունյանը, մարզի և քաղաքի վարչության ղեկավարների լիազոր ներկայացուցիչներ, Բանկի դեպարտամենտների տնօրեններ և վարչության պետեր, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, բիզնեսի բնագավառի, կրթության և մշակույթի ներկայացուցիչներ:

Շնորհանդեսի ժամանակ Բանկի և քաղաքի ղեկավարները հանդես եկան շնորհավորական խոսքերով, իսկ  «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը հանդիսավոր պայմաններում «Մարտունի» մասնաճյուղի հինգ լավագույն հաճախորդներին հանձնեց պատվոգրեր` «ՎՏԲ Հայաստան Բանկի տարածքային ստորաբաժանումների հետ փոխշահավետ, երկարատև, գրագետ և ամբասիր համագործակցության արդյունքում` բիզնեսի և տնտեսության զարգացման գործում ակնհայտ հաջողության հասնելու համար», իսկ «Առաքելություն Հայաստան» Բարեգործական Հասարակական Կազմակերպության Մարտունու ներկայացուցչությանը հանձնեց նվեր հեռուստացույց ծերերի համար:

Միջոցառման եզրափակիչ մասում Վալերի Օվսյաննիկովը ջերմորեն շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, պատվավոր հյուրերին,  «Մարտունի» մասնաճյուղի հաճախորդներին և աշխատակիցներին, ցանկանալով նրանց առողջություն,  հաջողություններ, արդյունավետ աշխատանք և նոր նվաճումներ բիզնեսում, բարգավաճում և փոխշահավետ համագործակցություն:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ, որոնցից 59-ը վերանորոգված են:

30.09.2010թ. դրությամբ բոլոր մասնաճյուղերի վարկային պորտֆելը մանրածախի մասով կազմել է 34 մլրդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդներից ընդհանուր ներգրավված միջոցները` 36 մլրդ ՀՀ դրամ:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img