ՀՀ բանկային համակարգի շահույթը հունվար-սեպտեմբեր ամիսներին ավելի քան 100 անգամ է ավելացել

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2010թ.-ի առաջին ինը ամիսների ընթացքում 104,5 անգամ ավելացել է՝ հասնելով մինչև շուրջ 20,7 մլրդ դրամի՝ 2009 թվականի նույն ժամանակահատվածի 197,8 մլն դրամի դիմաց։ Այս մասին ասվում է ՀՀ ԿԲ-ի՝ ՀՀ տարածքում գործող բանկերի  2010 թ.-ի երրորդ եռամսյակի ամփոփ նկարագրում։

Միաժամանակ, ԿԲ տվյալների համաձայն, բանկերի ստացած շահույթի ծավալը մինչև հարկերի վճարումը կազմել է 26,1 մլրդ դրամ (2,2 մլրդ դրամ 2009 թվականի երրորդ եռամսյակի վերջին)։

Հայկական բանկերի տոկոսային եկամուտների ծավալը, հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով, կազմել է շուրջ 99 մլրդ դրամ՝ 42,9 մլրդ դրամ տոկոսային ծախսերի դեպքում։ Միաժամանակ բանկերի ոչ տոկոսային եկամուտները կազմել են 27,7 մլրդ՝ 49,3 մլրդ դրամ ոչ տոկոսային ծախսերի դեպքում։

Արդյունքում բանկերի տոկոսային մաքուր եկամուտներն, ընթացիկ տարվա առաջին ինը ամիսների ընթացքի արդյունքներով, կազմել են ավելի քան 56 մլրդ դրամ (2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 43,9 մլրդ դրամ), իսկ ոչ տոկոսային եկամուտները՝ մինուս 21,7 մլրդ դրամ (2009 թվականի նույն ժամանակահատվածի  մինուս 21,8 մլրդ դրամի դիմաց)։

Միաժամանակ բանկերի հնարավոր կորուստների պահուստին շուրջ 53,7 մլրդ դրամի կատարած հատկացումների, ինչպես նաև պահուստից 45,4 մլրդ դրամի վերադարձի արդյունքում զուտ մասհանումները կազմել են 8,3 մլրդ դրամ (2009 թվականի սեպտեմբերի վերջի 19,9 մլրդ դրամի զուտ մասհանումների դիմաց)։

Բանկերի ոչ բաշխված կուտակած բալանսային շահույթի ծավալը սեպտեմբերի  30-ի դրությամբ կազմել է 72,5 մլրդ դրամ։

Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ և 400 մասնաճյուղ ($1 – 358,96 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img