ՀՀ վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը III եռամսյակում աճել է 6,7%-ով

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը երրորդ եռամսյակում ավելացել է 6,7 տոկոսով՝ կազմելով 32,4 միլիարդ դրամ: Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ-ի՝ ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների 2010 թ.-ի երրորդ եռամսյակի ամփոփ նկարագրում:

ՀՀ ԿԲ-ի ամփոփ նկարագրի համաձայն, վարկային կազմակերպությունների փաստացի լրացված կանոնադրական կապիտալը կազմել է շուրջ 23,9 միլիարդ դրամ՝ 2010 թ.-ի երրորդ եռամսյակի ընթացքում ավելանալով 3,9 տոկոսով: Հայկական վարկային կազմակերպությունների կապիտալում ոչ ռեզիդենտների փայամասնակցությունը կազմում է շուրջ 9,2 միլիարդ դրամ, ինչը 0,29 տոկոսով  քիչ է նախորդ եռամսյակի ցուցանիշից։

Վարկային կազմակերպությունների կապիտալում գլխավոր պահուստը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 545,6 միլիոն դրամ: Վարկային կազմակերպությունների կողմից հետ գնված կապիտալի չբաշխված շահույթը երրորդ եռամսյակի վերջում կազմել է 7,9 միլիարդ դրամ՝ 2010 թ.-ի երկրորդ եռամսյակի վերջի 6,8 միլիարդ դրամի դիմաց:

2010 թ.-ի սեպտեմբերի  30-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 32 վարկային կազմակերպություն և 60 մասնաճյուղ: (1 դոլարը 358,96 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img