Հայաստանում տնտեսական աճը 2010 թ. վերջին կկազմի 2,4-2,7%

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական աճը 2010 թ.-ի վերջին կկազմի 2,4-2,7 տոկոս: Ինչպես նշվում է «2010 թ.-ի չորրորդ եռամսյակում Հայաստանի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրում», 2011 թ.-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական աճը կկազմի 4-5 տոկոս:

Ինչպես նշվում է ԿԲ-ի ծրագրի մեջ, տնտեսական աճի դեռևս դանդաղ տեմպերի պայմաններում ՀՆԱ-ն կպահպանվի իր հավասարակշիռ մակարդակից ավելի ցածր մակարդակում:

Ինչպես նշվում է ծրագրում, տնտեսական աճի ռիսկերը երկկողմանի են և կապված են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնների հետ: Միաժամանակ արդյունաբերության ոլորտում գոյություն ունեցող ռիսկերից բացի, մնացած բոլոր ռիսկերը գերակշռող են աճի ուղղությամբ:

Արդյունաբերության ճյուղում կանխատեսումները վերանայվել են, և ԿԲ-ի համաձայն՝ արդյունաբերության ճյուղում ակնկալվում է ավելացված արժեքի 6,5-8,5 տոկոսի, իսկ 2011 թ.-ի հունվար-սեպտեմբերին՝ 5-7 տոկոս իրական աճ:

Շինարարության ճյուղում ավելացված արժեքի կանխատեսումները վերանայվել են նվազման ուղղությամբ և 2010 թ.-ի վերջին ակնկալվում է ավելացված արժեքի 0,5-2,5 տոկոսի, իսկ 2011 թ.-ի ինն ամիսներին՝ 1,5-3,5 տոկոսի իրական աճ:

Ծառայությունների ճյուղում կանխատեսումները 2010 թ.-ին նվազել են մինչև 4,5-6,5 տոկոս, իսկ 2011 թ.-ի առաջին ինն ամիսներին՝  2,5-4 տոկոս:

Գյուղատնտեսության ճյուղի կանխատեսումները վերանայվել են նվազման ուղղությամբ, արդյունքում՝ 2010 թ.-ին ակնկալվում է գյուղատնտեսության ավելացված արժեքի 13-16 տոկոսի, իսկ 2011 թ.-ի հունվար-սեպտեմբերին ակնկալվում է աճի տեմպերի վերականգնում՝ 7-9 տոկոսով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img