ՀՀ ԿԲ-ը IV եռամսյակում միջին անվանական աշխատավարձի 7,5 տոկոսանոց աճ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը 2010թ.-ի չորրորդ եռամսյակում միջին անվանական աշխատավարձի 7,5 տոկոսանոց աճ է կանխատեսում: Այդ մասին նշվում է «2010թ.-ի չորրորդ եռամսյակի ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրում»:

Ինչպես նշվում է ծրագրում, աճը կապված է աշխատավարձի չափավոր ավելացման հետ՝ ինչպես բյուջետային ֆինանսավորմամբ կազմակերպություններում,այնպես էլ պայմանավորված մասնավոր հատվածում տարեսկզբից նկատվող արտադրողականության շարունակական աճով: 2010թ.-ի արդյունքների համաձայն, Հայաստանում միջին անվանական աշխատավարձը 7 տոկոս կկազմի՝ ԿԲ կանխատեսումների համաձայն:

Միաժամանակ նշվում է, որ 2011թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին միջին անվանական աշխատավարձի աճի տեմպը կավելանա և 9 տոկոս կկազմի, ինչն իրեն հերթին տվյալ ժամանակահատվածում գործազրկության նվազման հետևանք կդառնա, որը ըստ ԿԲ կանխատեսումների, 2010թ.-ի չորրորդ եռամսյակում 6,8 տոկոս կկազմի:

Իսկ 2011թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին գործազրկության միջին մակարդակը 6,7 տոկոս կկազմի՝0,4 կետով նվազելով 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Միաժամանակ ԿԲ տեղեկացնում է, որ 2010թ.-ի չորրորդ եռամսյակում աշխատանքի շուկայում գնաճային ճնշումները 0,4 տոկոսով կավելանան, քանի որ միջին ամսական աշխատավարձն ավելի արագ կաճի, քան աշխատանքի արտադրողականությունը:

Այնուհետև, 2011թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, աշխատանքային շուկայում գնաճային ճնշումները մի փոքր կկրճատվեն և 0,3 տոկոս կկազմեն, քանի որ մասնավոր հատվածում միավոր աշխատուժի ծախսերի 5 տոկոս աճ է գրանցվել: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img